ԲԱՑԱՌԻԿ գրքեր գրադարանում.

Ավետիս Գրիգորյան, Արսեն Բոբոխյան   Օպերացիա «Զոդ»

Նկարագրություն

Ադրբեջանը չի թաքցնում իր տարածքային հավակնությունները Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային շրջանների նկատմամբ։ Այս աշխատությունըցույց է տալիս, որ Բաքվի նկրտումները նոր չեն, առնվազն 100 տարվա պատմությունունեն։ 1919 թվականին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբում է Հայաստանի իշխանության դեմ եւ հայտարարում Ադրբեջանին միանալու մասին։ Եվ միայն «Զոդ» օպերացիայի շնորհիվ է այս կարեւորագույն շրջանը մնում Հայաստանի կազմում։

«Զոդ» օպերացիան գրեթե անհայտ է լայն հասարակությանը, մինչդեռ այն վերջին հարյուրամյակի մեր պատմության ամենափայլուն էջերից է: Գրքի հեղինակներն առաջին անգամ եւ նոր փաստական տվ յալների հիման վրա ներկայացնում են Սեւանա լճի տարածաշրջանում հայ-թաթարական բախումներիպատճառները, ժամանակագրությունը, հետեւանքները։

Համակողմանիորեն քննարկելով Վարդենիսի հերոսական ինքնապաշտպանության եւ «Զոդ» օպերացիայի ռազմաքաղաքական ու պատմամշակութայիննշանակությունը՝ հեղինակներն իրականացրել են միջգիտակարգային հետազոտություն, օգտագործել ոչ միայն պատմական-արխիվային, այլեւհնագիտական ու բանագիտական տվյալներ։ Նրանք հատուկ այս գրքի համար հնագիտական պեղումներ են իրականացրել Գեղարքունիքի մարզում, հավաքելեն ականատեսների ու նրանց ժառանգների վկայությունները եւ այդ դեպքերին առնչվող ժողովրդական երգերը։ Գրքի հարցադրումները չափազանց արդիական են հենց այսօր։ Այդ պատճառով գիրքը նախատեսված է ոչ միայն նեղ մասնագիտական, այլեւ քաղաքականությամբ, պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվող ընթերցողների համար:

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անունը  Օպերացիա «Զոդ»
Կատեգորիան  Գիտահանրամատչելի
ISBN978-9939-884-47-9
Հրատարակության տարին    2022
Էջերի քանակը   404
Չափսը   14.5×22.3,   կոշտ կազմ
Թարգմանիչ    NewMag

 

Աշոտ Աղաբաբյան  «Վերջին անգամ ենք ապրում» 

Նկարագրություն

եպը լեգենդար հայորդի, ժամանակին աշխարհի ամենաուժեղ մարդը համարվող ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի բուռն ու դրամատիկ ոդիսականի մասին է: Առաջին անգամ հայ ընթերցողը կտեղեկանա մեր պատմության էջերի նոր բացահայտումներին, Սերգո Համբարձումյան անհատի անհավանական թվացող փոթորկալից կյանքին, որն ուղեկցվել է Աղասի Խանջյանի, Իոսիֆ Ստալինի, Անաստաս Միկոյանի, Լավրենտի Բերիայի, Հայաստանի ՆԳԺԿ պետ Խաչիկ Մուղդուսու հետ կապված բազմաթիվ իրադարձություններով: «Վերջին անգամ ենք ապրում» վեպը հեղինակի վեցերորդ գիրքն է:

Ապրանք — Վերջին անգամ ենք ապրում
Հեղինակ — Աշոտ Աղաբաբյան
Էջերի քանակ — 588
Կազմ — Կոշտ
Լեզու — Հայերեն
Տարի — 2021
Հրատարակչություն — Բուկինիստ
Վիճակ — Նոր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով