ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ուժը.
Վանդերկամմերն
թանգարան էին հիշեցնում այսպես կոչված
կամ հրաշալիքների սենյակները, որոնք գրավում էին հետաքրքրասեր արքունականներին, հարուստ վաճառականներին ու գիտնականներին: Ծագելով հենց այն ժամանակ, երբ Եվրոպան ներթափանցում էր «նոր» մայրցամաքներ ու մշակույթներ, հրաշալիքների սենյակները այն տեղերն էին, որտեղ հավաքվել և ցուցադրվում էին աշխարհի հարստությունները: Սենյակներից մի քանիսը լցված էին դարակներով ու պահարաններով, մյուսները՝ կենդանական, հանքային, բուսական ու գեղարվեստական գանձերով: Մերօրյա թանգարանների նման և ի տարբերություն եկեղեցական գանձարանների ու պատերազմական իրերի ցուցադրությունների, հրաշալիքների սենյակների նպատակն էր իրերի ցուցադրության միջոցով խորացնել մարդկանց գիտելիքները:
, օրինակ, կազմել է իր հավաքածուն՝ հիմնվելով Արիստոտելի չորս տարրերի վրա՝ հող, օդ, կրակ և ջուր: Այնպիսի իրեր, ինչպիսիք էին սպառազինությունը, հայելիներն ու էմալը, դասվում էին կրակի հետ կապ ունեցող իրերի շարքը (քանի որ դրանք ստեղծվել էին կրակի կիրառությամբ), մարգարիտներն ու թմրանյութերը (օգտագործելիս սովորաբար բացում էին ջրով) դասվում էին ջրային իրերի շարքը և այսպես շարունակ: Կային Վանդերկամերններ, որոնք այլ կերպ էին կազմակերպված, սակայն դրանց հիմքում վիզուալ կամ կոնցեպտուալ նմանություններն էին (օրինակ՝ կրակ = դարբնոց = զենք):
Բրիտանական թանգարանն ու Լուսավորչությունը
(օրինակ՝ բույսեր, թռչուններ, ծովախեցիներ) բժիշկ եղած ժամանակ, և իրեր, որոնք նա գնել էր այլ հետազոտողներից (ազգագրական ու հնագիտական իրեր և մագաղաթներ): Վերջիվերջո, սրանք բոլորը տեղադրվում են մի շենքում, որը մարմնավորում էր Բրիտանիան, Բրիտանական կայսրությունը: Հնագիտական այս հղումը դասական տաճարներին կանխամտածված էր և խորհրդանշում էր հեղինակությունը, իսկ մուտքին փակցված ազգայնական պատկերները հստակեցնում էին, թե ովքեր էին վերահսկում ներսում զետեղված նյութերը, որոնց մեծ մասը բերվել էր գաղութներից:
Թանգարանների վերելքը
«Սպիտակ խորանարդը»
12 թանգարաններ, որոնք կարելի է այցելել առցանց
Վիրտուալ արխիվները հարմար են ոչ միայն այցելուներին, նաև թանգարաններին, որը թույլ են տալիս պահպանել և միաժամանակ ցուցադրել ցուցանմուշները, որոնք չափացանզ փխրուն են ցուցասրահների համար։ design-mate.ru կայքը ներկայացրել է աշխարհի12 լավագույն թանգարանները, որոնց հավաքածուները հնարավոր է տեսնել նաև առցանց։
Էրմիտաժ
www.hermitagemuseum.org
Հինգ սրահներում պահպանվում է ավելի քան երեք միլիոն արվեստի գործ, որոնց թվում են տարբեր երկրների հայտնի արվեստագետների աշխատանքներ։ Էրմիտաժն իր հավաքածուների թվայնացման քանակով առաջատարների շարքում է:
Բրիտանական թանգարան
britishmuseum.org
1753 թվականից այստեղ պահվում է ամբողջ աշխարհից զգալի թվով արտեֆակտեր և արվեստի գլուխգործոցներ։ Թանգարանի հիմնական ցուցադրությունից ավելի քան 8 միլիոն ցուցանմուշներից 3,5 միլիոնը թվայնացված է։ Այն պարբերաբար լրացվում է։
Լուվր
www.louvre.fr
Մեկ օրում հնարավոր չէ դիտել Լուվրում ներկայացված արվեստի գործերը։ Այն, ինչ այցելուները չեն հասցնի տեսնել, կարող են գտնել առ-ցանց հարթակում։ 300 հազար ցուցանմուշներից թվայանացված է 35 հազարը, այդ թվում «Ջոկոնդան», Վեներան Միլոսկայան և այլ հայտնի գործեր։
Պրադո թանգարան
www.museodelprado.es
Թանգարանի 30 հազար ցուցանմուշից վիրտուալ տիրույթում հասանել է ավելի քան 11 հազարը։
Վիկտորիայի և Ալբերտի թանգարան
collections.vam.ac.uk
Շատ դիզայներներ, մոդելյերներ և նկարիչներ երազում են ցուցադրել իրենց աշխատանքներն այս թանգարանի պատերից ներս: Թանգարանի՝ դեկորատիվ արվեստի, նկարչության, քանդակագործության, նորաձևության և դիզայնի հավաքածուն համարվում է ամենամեծն աշխարհում: Թանգարանի ընդլայնված հավաքածուն այժմ թվայնացվում է, բայց այսօր արդեն հասանելի է ավելի քան 500 հազար լուսանկարված օբյեկտ։
Ներկայացված թանգարաններից են նաև՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը՝ MOMA (www.moma.org),Վիեննայի արվեստի պատմության թանգարան (www.khm.at),
Ուֆֆիցի թանգարան (www.digitalsculpture.org), Տոկիոյի ազգային թանգարան (www.tnm.jp), RIJKSMUSEUM (artsandculture.google.com), Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարան՝ LACMA (collections.lacma.org), Թագավորական Օնտարիոյի թանգարան (collections.rom.on.ca):