նոր գրքեր ԱՆՏԱՐԵՍԻՑ.
Կենդանի մեռյալը | Վլադիմիր Օդոևսկի
| Հեղինակ | Վլադիմիր Օդոևսկի |
|---|---|
| Թարգմանություն | Գուրգեն Խանջյան |
| Հրատարակչություն | Անտարես |
| Մատենաշար | Բաբելոնյան գրադարան |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2022 |
| Էջեր | 176 |
| Ֆորմատ | 148×210 մմ |
| Լեզու | Հայերեն |
«Կենդանի մեռյալը». Վլադիմիր Օդոևսկին տասնիներորդ դարի ռուսական ֆանտաստիկ գրականության երևելիներից է: Նա այն ռոմանտիկ գրողներից է, որոնք ֆանտաստիկ գրականություն բերեցին փիլիսոփայական միտքը: Օդոևսկու գրականությանը բնորոշ է նաև անխնա երգիծանքը, որով նա մերկացնում է իր ժամանակի չինովնիկության իրական՝ արատավոր դեմքը: Այս ժողովածուում հավաքված են հեղինակի ամենանշանակալից ստեղծագործությունները:
Սիլիհտարի պարտեզները | Զապել Եսայան
| Հեղինակ | Զապել Եսայան |
|---|---|
| Հրատարակչություն | Անտարես |
| Մատենաշար | Բաբելոնյան գրադարան |
| Կազմ | Կոշտ |
| Տարեթիվ | 2022 |
| Էջեր | 272 |
| Ֆորմատ | 110×170 մմ |
| ISBN | 978-9939-76-797-0 |
| Լեզու | Հայերեն |
Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» ինքնակենսագրական վեպը հեղինակի կենդանության օրոք հրատարակվել է երկու անգամ՝ 1935թ. Երևանում և 1939 թ. Կահիրեում: Դրանցում առկա են բնագրային բազմաթիվ տարբերություններ, վրիպակներ: Ներկա հրատարակությունն իրականացվում է դրանց մանրակրկիտ համեմատությամբ և համադրությամբ, շտկվել են բոլոր վրիպակներն ու անհարկի միջամտությունները:
Նվիրվում է Զապել Եսայանի ծննդյան 140- ամյակին: