Մի կյանքի պատմություն / ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ
Գրող, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ստեփան Զորյանը, խորապես կապված լինելով ազգային կյանքին ու մշակույթին, իր
արվեստում համադրել է նաև եվրոպական ու ռուսական
ռեալիզմի լավագույն ավանդույթները: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում ձևի նորությամբ և սեղմ շարադրանքով:
Ստեփան Զորյանը (իսկական ազգանունը՝ Առաքելյան) ավարտել է ծննդավայրի ռուսական դպրոցը: 1906 թ-ին մեկնել է Թիֆլիս, աշխատել «Սուրհանդակ», «Մշակ» թերթերում: 1918 թ-ին լույս է ընծայել «Տխուր մարդիկ» պատմվածքների առաջին ժողովածուն, որն աչքի է ընկնում կյանքի և մարդկային հոգեբանության խոր ճանաչողությամբ: Պատմվածքներում նա թափանցել է հերոսների ներաշխարհը, բացահայտել իրականության հետ ներքին հակասությունները:
1919 թ-ին տեղափոխվել է Երևան. աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատում (1922–25 թթ.), ընտրվել Կենտգործկոմի անդամ (1929–37 թթ.), եղել Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար (1950–54 թթ.): Գրողը մեծ ճանաչման է հասել «Ցանկապատ» (1923 թ.) և «Պատերազմը» (1925 թ.) պատմվածքների ժողովածուներով: «Ցանկապատ», «Ծովանը» պատմվածքների հերոսները հանուն շահի ոտնահարում են բարոյական բոլոր սկզբունքները: «Պատերազմը» ժողովածուում («Պատերազմը», «Զաքարի հարսը», «Ընթերցողները», «Ջրհորի մոտ» և այլն) Զորյանն անդրադարձել է հայկական գյուղում պատերազմի ավերիչ հետևանքներին, իսկ «Պարզ հոգիներ» (1945 թ.) ժողովածուում պատկերել է ռազմադաշտից հեռու՝ թիկունքում ապրող պարզ ու համեստ մարդկանց կյանքը: Զորյանի ստեղծած կանանց կերպարները՝ Եսթերը («Զաքարի հարսը»), Նունուֆարը («Խնձորի այգին»), Փառանձեմը («Հայոց բերդը»), առանձնանում են հուզական բարդ ներաշխարհով, հոգեկան բարձր ու ազնիվ գծերով: Սոցիալական չարիքի թեման լավագույնս ներկայացված է «Խնձորի այգին» (1917 թ.) վիպակում: «Ամիրյանի ընտանիքը» (1921 թ.) վեպում և «Հեղկոմի նախագահը» (1926 թ.), «Գրադարանի աղջիկը» (1926 թ.) վիպակներում գրողն անդրադարձել է նոր ժամանակների իրականության հակասություններին:
1944 թ-ին Զորյանը լույս է ընծայել «Պապ թագավոր» պատմավեպը: Նա, քննադատաբար վերանայելով պատմական անցյալը, Պապին ներկայացրել է որպես դարաշրջանի նշանավոր պետական ու քաղաքական գործչի: Այնուհետև հրատարակվել են նրա «Հայոց բերդը» (1959 թ.), «Վարազդատ» (1967 թ.) պատմավեպերը, որոնք «Պապ թագավորի» հետ ամբողջացրել են եռագրությունը: Այս վեպերում գրողը IV դարի քաղաքական անցքերի գեղարվեստական վերլուծությամբ հաստատել է ժողովրդի գոյատևման գլխավոր նախապայմանը՝ պետականության առկայությունը:
Զորյանը գրել է պատմվածքներ նաև պատանիների ու մանուկների համար («Խուժան Արշոն», «Չալանկը», «Մի գիշեր անտառում», «Սև Սեթոն») ու հեքիաթներ: Նրա ստեղծագործության մեջ առանձնանում է «Մի կյանքի պատմություն» (1935–39 թթ.) ինքնակենսագրական վեպը, որտեղ ներկայացված է իր ապրած ժամանակաշրջանը՝ հարազատ գույներով, տրամադրություններով ու հակասություններով:
Զորյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Ջրհորի մոտ» (1970 թ.), «Հեղկոմի նախագահը» (1977 թ.), «Խնձորի այգին» (1985 թ.) գեղարվեստական կինոնկարները:
Զորյանը գրել է նաև հուշեր իր ժամանակակիցների՝ Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Վահան Տերյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի մասին («Հուշերի գիրք», 1958 թ.): Թարգմանել է Լև Տոլստոյի, Իվան Տուրգենևի, Հենրիկ Սենկևիչի, Մարկ Տվենի, Ստեֆան Ցվայգի ստեղծագործություններից:
Վանաձորում գործում է Զորյանի տուն-թանգարանը. այդտեղ և հանրապետության այլ քաղաքներում Զորյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ:
«Լեզուն իրոք մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Նա ուրախության պահին բացում է մեր սիրտը, իսկ վատ տրամադրության ժամին նա է սփոփում մեզ…. ուստի իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց»:
Ստեփան Զորյան
Պարգևներ
- «Պատվո նշան» շքանշան
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- «Աշխատանքային արիության համար» մեդալ
Ստեղծագործությունների ժամանակագրություն
- 1909 թ. «Լումա» ամսագրում տպագրել է «Քաղցածները» պատմվածքը։
- 1918 թ. լույս է տեսել առաջին ժողովածուն «Տխուր մարդիկ» խորագրով։
- 1940—1954 թթ. լույս է տեսել երկերի վեցհատորյակը։
- 1944 թ. լույս է տեսել «Պապ թագավոր» պատմավեպը։
- 1959 թ. լույս է տեսել «Հայոց բերդ» պատմավեպը։
- 1960—1964 թթ. լույս է տեսել երկերի տասհատորյակը։
- 1967 թ. լույս է տեսել «Վարազդատ» պատմավեպը։
- 1974—1977 թթ. լույս է տեսել երկերի հինգհատորյակը՝ ռուսերեն։
- 1977—1990 թթ. լույս է տեսել երկերի ակադեմիական տասներկու հատորյակը։
Երկերի մատենագիտություն
- Տխուր մարդիկ (պատմվածքներ), Թիֆլիս, 1918, 172 էջ։
- Ցանկապատ (պատմվածքներ), Յերևան, 1923, 164 էջ։
- Հազարան բլբուլ, Յերևան, 1925, 45 էջ։
- Պատերազմը (պատմվածքներ), Յերևան, 1925, 228 էջ։
- Գրադարանի աղջիկը, Յերևան, 1926, 100 էջ։
- Հեղկոմի նախագահը, Յերևան, 1926, 54 էջ։
- Ցանկապատ (պատմվածքներ), Յերևան, 1926, 278 էջ։
- Կրակ, Յերևան, 1927, 268 էջ։
- Խուժան Արշոն, Յերևան, 1928, 80 էջ։
- Առաջին օրեր, Յերևան, 1930, 274 էջ։
- Վարդաձորի կոմունը, Յերևան, 1930, 128 էջ։
- Նովելներ, հատ. 1, Յերևան, 1931, 320 էջ։
- Սպիտակ քաղաքը, Յերևան, 1932, 185 էջ։
- Գրադարանի աղջիկը, Յերևան, 1934, 96 էջ։
- Ձմռան գիշեր (պատմվածքներ), Յերևան, 1935, 228 էջ։
- Մի կյանքի պատմություն, գիրք Ա, Յերևան, 1935, 352 էջ։
- Սև Սեթոն, Յերևան, 1935, 96 էջ։
- Կարմիր արագիլ (պատմվածքներ), Յերևան, 1936, 232 էջ։
- Հազարան բլբուլ, Յերևան, 1937, 41 էջ։
- Տնորհնեք յև ուրիշ պատմվածքներ, Յերևան, 1937, 52 էջ։
- Պատմուածքներ, Փարիզ, 1938, 80 էջ։
- Մի կյանքի պատմություն, գիրք 1–2, Յերևան, 1939, 452 էջ։
- Պատմուածքներ, Փարիզ, 1939, 78 էջ։
- Մի կյանքի պատմություն, հատ. 1, Երևան, 1940, 248 էջ։
- Ընտիր յերկեր, հատ. 1. Պատմվածքներ, Յերևան, 1940, 528 էջ։
- Հեքիաթներ, Երևան, 1941, 104 էջ։
- Պապ թագավոր, Երևան, 1944, 708 էջ։
- Փոքրիկ պատմվածքներ, Երևան, 1944, 92 էջ։
- Պարզ հոգիներ (պատմվածքներ), Երևան, 1945, 72 էջ։
- Ընտիր երկեր, հատ. 2. Մահից ուժեղ, Պատերազմը, Ծանր ժամեր, Երևան, 1946, 548 էջ։
- Մեղքը, Գահիրէ, 1946, 48 էջ։
- Ընտիր երկեր, հատ. 3. Առաջին օրեր, Սպիտակ քաղաքը, Կյանքի ձայնը, Երևան, 1947, 484 էջ։
- Ընտիր երկեր, հատ. 4. Մի կյանքի պատմություն, Երևան, 1948, 492 էջ։
- Մի կեանքի պատմութիւն, Պէյրութ, 1949, 524 էջ։
- Պապ թագավոր, մաս Ա, Փարիզ, 1950, 381 էջ։
- Պապ թագավոր, մաս Բ, Փարիզ, 1950, 292 էջ։
- Պապ թագավոր, մաս Գ, Փարիզ, 1951, 276 էջ։
- Ընտիր երկեր, հատ. 5. Պարզ հոգիներ, Զրույցներ, Հեքիաթներ, Երևան, 1951, 416 էջ։
- Պապ թագավոր, Հալէպ, 1951, 696 էջ։
- Սարաշենի տղաները, Երևան, 1951, 129 էջ։
- Մեր ծանոթները, Երևան, 1952, 176 էջ։
- Գրադարանի աղջիկը։ Հեղկոմի նախագահը, Երևան, 1954, 92 էջ։
- Ընտիր երկեր, հատ. 6. Պապ թագավոր, Երևան, 1954, 648 էջ։
- Մի կյանքի պատմություն, գիրք 1–2, Երևան, 1955, 440 էջ։
- Ծանր ժամեր, Գահիրէ, 1957, 214 էջ։
- Հեքիաթներ, Երևան, 1957, 148 էջ։
- Պապ թագավոր, Երևան, 1957, 646 էջ։
- Գրադարանի աղջիկը, Երևան, 1958, 58 էջ։
- Հուշերի գիրք, Երևան, 1958, 348 էջ։
- Հայոց բերդը, Երևան, 1959, 576 էջ։
- Հայոց բերդը, Պէյրութ, 1960, 520 էջ։
- Սավառնող դրոշ (պատմվածքներ), Երևան, 1960, 288 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 1. Տխուր մարդիկ, Ցանկապատ, Խնձորի այգին, Երևան, 1960, 500 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Կրակներ, Հռոմեական, Պատերազմը, Երևան, 1960, 524 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 3. Մի կյանքի պատմություն, Կապիտան Երամ, Երևան, 1961, 524 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 4. Գրադարանի աղջիկը, Սպիտակ քաղաքը, Կյանքի ձայնը, Երևան, 1961, 552 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 5. Պարզ հոգիներ, Պատկերներ, Սարաշենի տղաները, Ակնարկներ, Երևան, 1962, 528 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 6. Հայոց բերդը, Երևան, 1962, 568 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 7. Պապ թագավոր, Երևան, 1962, 716 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 8. Ամիրյանի ընտանիքը, Երևան, 1963, 484 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 9. Զրույցներ, Պատմվածքներ, Հեքիաթներ, Երևան, 1963, 560 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 10. Հուշեր, Ուրվագծեր, Հոդվածներ, Ինքնակենսագրություն, Երևան, 1964, 564 էջ։
- Առաջին օրեր, Երևան, 1967, 120 էջ։
- Հեղկոմի նախագահը։ Գրադարանի աղջիկը։ Գելի ճուտը, Երևան, 1967, 120 էջ։
- Վարազդատ, Երևան, 1967, 444 էջ։
- Իմ Թումանյանը (հոդվածներ, ելույթներ, հուշեր), Երևան, 1969, 121 էջ։
- Հին ծանոթներ, Երևան, 1969, 292 էջ։
- Մեր ծանոթները, Երևան, 1977, 268 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 1. Ինքնակենսագրական նոթեր, Ցանկապատ, Խնձորի այգին, Տխուր մարդիկ, Երևան, 1977, 524 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Կրակներ, Պատերազմը, Պատմվածքներ, Երևան, 1978, 616 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 3. Հռոմեական, Կապիտան Երամ, Մի կյանքի պատմություն, Երևան, 1979, 588 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 4. Առաջին օրեր, Ամիրյանի ընտանիքը, Երևան, 1980, 624 էջ։
- Պատմվածքներ, Երևան, 1980, 360 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 5. Վարդաձորի կոմունը, Սպիտակ քաղաքը, Կյանքի ձայնը, Պարզ հոգիներ, Պատկերներ, Երևան, 1981, 736 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 6. Զրույցներ, Մանրավեպեր, Մեր ծանոթները, Սարաշենի տղաները, Մեր բակի մարդիկ, Հեքիաթներ, Երևան, 1982, 584 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 7. Հայոց բերդը, Երևան, 1982, 560 էջ։
- Պապ թագավոր, Պէյրութ, 1982, 744 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 8. Պապ թագավոր, Երևան, 1983, 704 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 9. Վարազդատ, Սմբատ Բագրատունի, Երևան, 1983, 480 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 10. Պատմվածքներ, Պատկերներ, Զրույցներ, Նամակներ իմ տատին, Անտիպ և անավարտ էջեր, Առաջին քայլեր, Երևան, 1985, 664 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 11. Հուշեր, Դեմքեր և դեպքեր, Ակնարկներ, Երևան, 1985, 560 էջ։
- Մի կյանքի պատմություն, Երևան, 1988, 428 էջ։
- Պապ թագավոր, Երևան, 1989, 576 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 12. Ուրվագծեր, Տասնամյակների միջով (հոդվածներ), Երևան, 1990, 624 էջ։
- Հուշերի գիրք, Երևան, 1991, 336 էջ։
- Եռագույն ճանապարհ (անտիպ էջեր), Երևան, 2007, 372 էջ։
- Սրտի մտոք և հարգանոք (նամակներ, ընծայագրեր, նյութեր գրողի անձնական արխիվից), Երևան, 2010, 320 էջ։
- Պատմվածքներ և վիպակներ, Երևան, 2012, 436 էջ։
- Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 312 էջ։
- Մահամնա (անտիպ նյութերի ժողովածու), Երևան, 2013, 336 էջ։
Թարգմանությունները (ռուսերենից)
- Գի դը Մոպասան, Սատանա, Թիֆլիս, հրատակիչ Գ. Գալստյան, 1912, 16 էջ։
- Տուրգենև Ի., Մումու, Ե., Պետհրատ, 1924, 27 էջ։
- Տուրգենև Ի., Մումու, Ե., Պետհրատ, 1925, 32 էջ։
- Սենկևիչ Հ., Երաժիշտ Յանկոն, Ե., Պետհրատ, 1925, 14 էջ։
- Պլեխանով Գ. Վ., 18-րդ դարի ֆրանսիական թատերգությումը և նկարչությունը սոցիոլոգիայի տեսակետից, Մոսկվա, Պետհրատ, 1925, 126 էջ։
- Կրուպսկայա Ն., Հիշողություններ Լենինի մասին, Մոսկվա, Պետհրատ, 1926, 144 էջ։
- Տոլստոյ Լ., Կոզակները, Ե., Պետհրատ, 1926, 195 էջ։
- Տոլստոյ Լ., Պատմվածքներ, Ե., Պետհրատ, 1928, 166 էջ։
- Մաքսիմ Գորկու կյանքը և արկածները (կազմեց Ի. Գրոզդև), Ե., Պետհրատ, 1928, 209 էջ։
- Բիչըր Սթոու Հարիետ, Քեռի Թոմասի տնակը, Ե., Պետհրատ, 1929, 172 էջ։
- Գարշին Վսեվոլոդ, Պատմվածքներ, Ե., Պետհրատ, 1930, 136 էջ։
- Տուրգենև Ի., Ընտիր երկեր, հ. 1, Ե., Պետհրատ, 1931, 271 էջ։
- Տվեն Մարկ, Թոմ Սոյերի արկածները, Ե., Պետհրատ, 1931, 261 էջ։
- Ավալով Լև, Շատախոսություն (վիպակ), Ե., Պետհրատ, 1932, 135 էջ։
- Տոլստոյ Լ., Կոզակները, Ե., Պետհրատ, 1935, 310 էջ։
- Տոլստոյ Լ., Պատերազմ և խաղաղություն, հ. 1, Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1935, 417 էջ։
- Տոլստոյ Լ., Պոլիկուշկա։ Տերն ու ծառան (գրքի մեջ մտնող «Պոլիկուշկա» երկը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Պետհրատ, 1935, 111 էջ։
- Տոլստոյ Լ., Պատերազմ և խաղաղություն, հ. 2, Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1936, 439 էջ։
- Գարշին Վսեվոլոդ, Ճանապարհորդ գորտը, Ե., Պետհրատ, 1936, 15 էջ։
- Տոլստոյ Լ., Պատերազմ և խաղաղություն, հ. 3, Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1937, 489 էջ։
- Տուրգենև Ի., Բեժին մարգագետինը, Ե., Պետհրատ, 1938, 33 էջ։
- Տուրգենև Ի., Բիրյուկ, Ե., Պետհրատ, 1938, 15 էջ։
- Պատմվածքներ Լենինի մասին, Ե., Պետհրատ, 1939, 35 էջ։
- Տոլստոյ Լ., Պատերազմ և խաղաղություն, հ. 4, Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1940, 481 էջ։
- Տուրգենև Ի., Մումու, Ե., Պետհրատ, 1940, 38 էջ։
- Ցվայգ Ս., Ընտիր նովելներ (գրքի մեջ մտնող «Լեպորելլա» և «Անտեսանելի կոլեկցիա» նովելները թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1942, 490 էջ։
- Յան Վ., Չինգիզ-խան (վեպ), Ե., Հայպետհրատ, 1943, 400 էջ։
- Տոլստոյ Լ., Մանկական պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1945, 83 էջ։
- Պրիշվին Մ., Աղվեսի հացը, Ե., Հայպետհրատ, 1946, 65 էջ։
- Տոլստոյ Լ., Ֆիլիպոկ, Ե., Հայպետհրատ, 1947, 14 էջ։
- Չեխով Ա., Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ունտեր Պրիշիբեև» պատմվածքը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 540 էջ։
- Օստրովսկի Ա., Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Գայլեր և ոչխարներ» պիեսը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 420 էջ։
- Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ.1 (հատորի մեջ մտնող «Սևաստոպոլյան պատմվածքներ»-ը, «Պոլիկուշկա»-ն և «Լուցերն»-ը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 689 էջ։
- Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 2 (հատորի մեջ մտնող «Կովկասի գերին» և «Կոզակներ»-ը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 636 էջ։
- Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 3 («Պատերաղմ և խաղաղություն» հ. 1), Ե., Հայպետհրատ, 1949, 480 էջ։
- Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 4 («Պատերազմ և խաղաղություն», հ. 2), Ե., Հայպետհրատ, 1949, 502 էջ։
- Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 5 («Պատերազմ և խաղաղություն», հ. 3), Ե., Հայպետհրատ, 1949, 546 էջ։
- Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 6 («Պատերազմ և խաղաղություն», հ. 4), Ե., Հայպետհրատ, 1949, 466 էջ։
- Պլեխանով Գ., Գեղարվեստ և գրականություն (գրքի մեջ մտնող «18-րդ դարի ֆրանսիական թատերգությունը և նկարչությունը սոցիոլոգիայի տեսակետից» թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1949։
- Տոլստոյ Լ., Երկերի ժողովածու 10 հատորով հ. 10 (գրքի մեջ մտնող մանկական պատմվածքները թարգնանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1950, 301 էջ։
- Մոպասան, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Սատանա» պատմվածքը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1950, 682 էջ։
- Տվեն Մարկ, Թոմ Սոյերի արկածները, Ե., Հայպետհրատ, 1951, 172 էջ։
- Տոլստոյ Լ., Ֆիլիպոկ, Ե., Հայպետհրատ, 1953, 8 էջ։
- Տոլստոյ Լ., Պատմվածքներ (գրքի մեջ մտնող «Սևաստոպոլյան պատմվածքներ»-ը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1953, 238 էջ։
- Չեխով Ա., Ընտիր երկեր 3 հատորով, հ. 1 (հատորի մեջ մտնող «Ունտեր Պրիշիբեև» պատմվածքը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1953, 506 էջ։
- Չեխով Ա., Ընտիր երկեր 3 հատորով, հ.2 (հատորի մեջ մտնող «Հարևաններ» պատմվածքը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1954, 516 էջ։
- Տոլստոյ Լ., Կենդանիների մասին (գրքի մեջ մտնող 19 պատմվածքներից 13-ը թարգմանել է Ս. Զրյանը), Ե., Հայպետհրատ, 1954, 43 էջ։
- Սենկևիչ Հ., Երաժիշտ Յանկոն, Ե., Հայպետհրատ, 1955, 25 էջ։
- Պրիշվին Մ., Ոսկի մարգագետին, Ե., Հայպետհրատ, 1957, 296 էջ։
- Տոլստոյ Լ., Պատմվածքներ, (գրքի 36 պատմվածքներից 15-ը թարգմանել է Ս. Զորյանը),
- Ե., Հայպետհրատ, 1958, 71 էջ։
- Տուրգենև Ի., Որսորդի հիշատակարանը (գրքի 11 պատմվածքներից 7-ը թարգնանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1960, 210 էջ։
- Չեխով Ա., Երկեր 5 հատորով, հ. 1 (հատորի մեջ մտնող «Ունտեր Պրիշիբեև» պատմվածքը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1960, 460 էջ։
- Չեխով Ա., Երկեր 5 հատորով, հ. 3 (հատորի մեջ մտնող «Հարևաններ» պատմվածքը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1961, 560 էջ։
- Վրաց գրականության ընտիր էջեր (գրքի մեջ մտնող Կ. Գամսախուրդիայի «Խոգայի Մինդիան» երկը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1961։
- Տոլստոյ Լ., Կոզակներ։ Հաջի Մուրադ (գրքի մեջ մտնող «Կոզակներ»-ը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., «Հայաստան», 1968, 440 էջ։
- Տուրգենև Ի., Մումու, Ե., «Հայաստան», 1971, 40 էջ։
- Օստրովսկի Ա., Ամպրոպ։ Անտառը։ Գայլեր և ոչխարներ (գրքի մեջ մտնող «Գայլեր և ոչխարներ» պիեսը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., «Հայաստան», 1973, 319 էջ։
- Տոլստոյ Լ., Պատմվածքներ (գրքի մեջ մտնող 21 պատմվածքներից 8-ը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., «Հայաստան», 1974։
- Սենկևիչ Հ., Երաժիշտ Յանկոն, Ե., «Հայաստան», 1975, 16 էջ։
- Տոլստոյ Լ., Պատերազմ և խաղաղություն, հ. 1, Ե., «Հայաստան», 1975, 478 էջ։
- Տոլստոյ Լ., Պատերազմ և խաղաղություն, հ. 2, Ե., «Հայաստան», 1975, 479 էջ։
- Տոլստոյ Լ., Պատերազմ և խաղաղություն, հ. 3, Ե., «Հայաստան», 1976, 520 էջ։
- Տոլստոյ Լ., Պատերազմ և խաղաղություն, հ. 4, Ե., «Հայաստան», 1976, 456 էջ։
- Գարշին Վսեվոլոդ, Պատմվածքներ (գրքի մեջ մտնող պատմվածքներից 5-ը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., «Սովետական գրող», 1978, 28 էջ։
- Տոլստոյ Լ., Պատմվածքներ (գրքի մեջ մտնող պատմվածքներից 5-ը թարգմանել է Ս. Զորյանը), Ե., «Սովետական գրող», 1978, 28 էջ։