Սերգեյ Փարաջանով 100
Փարաջանովի յուրահատուկ նվերը
Երբ Ֆրանսիացի դերասանուհի Մարինա Վլադին և Վլադիմիր Վիսոցկին ամուսնանում են, սուղ միջոցներ ունեցող զույգին ընկերները դեպի Վրաստան ամուսնական ճամփորդության տոմսեր են նվիրում: Վրաստանում Վիսոցկու ու Մարինայի համար ընկերները ճոխ հյուրասիրություն էին պատրաստել, բայց ամենացնցող տեսարանը նրանց հատկացված սենյակն էր. ամբողջ հատակը ծածկված էր մրգային յուրահատուկ գորգով: Ամուսինները մրգային գորգը զգուշությանբ շրջանցելով հասնում են անկողնուն, որի վրա դրված էր շքեղ շալ և գրություն՝ Սերգեյ Փարաջանով:
Յուրմալայում հանգստանալիս Վիսոցկու և Մարինայի հյուրանոցային համարի ջուրն անջատում են, և Վիսոցկին Փարաջանովի սենյակի բանալին է խնդրում, որ այնտեղ լոգանք ընդունեն: Փարաջանովն այս անգամ էլ էր անակնկալ պատրաստել. լոգարանում՝ ցնցուղի վերին մասում, վարդերի փունջ էր ամրացրել այնպես, որ Մարինան վարդաջրով լողանա:
Փարաջանովն ու Վիսոցկին իրարից շատ տարբեր էին, բայց նրանց միավորում էր ազատասիրությունը, տարբերվող մտածելակերպը: Փարաջանովն իր ֆիլմերի մեկում Վիսոցկուն դեր էր հատկացրել, բայց բանտարկվելու պատճառով չկարողացավ իրագործել: