Պոետն աշխարհ հիացրեց.Աստված` իրեն-պոետին-ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[5]: 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[7]: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:
Դպրոցը նրա աշխարհն էր…
Թումանյանի վիթխարի ժառանգության մեջ ուշագրավ են դպրոցին և դաստիարակությանը վերաբերող նրա մտքերը,տարբեր առիթներով նրա հայտնած կարծիքները ,մանկավարժական այս կամ այն հարցի նկատմամբ նրա դատողությունները:Ազգային դպրոցը համարելով այնպիսի մի ուժ ,որ խաղաղ օրերում ոսկեդար է ստեղծել մեզ համար,իսկ դժբախտության օրերին ճանապարհ է ցույց տվել դեպի լավագույն ապագան,Թումանյանը հոգու ողջ զորությամբ պայքարել է նրա հեղինակության համար,աշխատել է ,որ << լուսավոր մարդիկ>> պատրաստող կրթական այդ օջախը լինի իր պատշաճ բարձրության վրա:Ահա թե ինչու է բանաստեղծը դպրոցը համարում համաժողովրդական գործ,ձգտում ,որ այն դառնա ընդհանուր պետական հոգացողության առարկա:Այս տեսակետից խիստ ուշագրավ են բանաստեղծի << Բզեզի դպրոցը>> և համաժողովրդկան ճանաչում գտած << Իմ ընկեր Նեսոն>> ստեղծագործությունները: Հայ երեխաների կրթությունն ու դաստիարակությունը այնքան են հուզել բանաստեղծին ,որ շատ հաճախ նա ընդմիջել է գրողի իր աշխատանքը և զբաղվել է մանկավարժության խնդիրներով:Ժողովրդի ապագա բախտը,ներկան ու գալիքը կապելով նոր սերնդի հետ`
Թումանյանը նրա մեջ տեսնում էր այն հզոր ուժը,որ ընդունակ է կռվելու << ազգերի համերաշխություն>> ,<< լույս ու արդարություն>> բերող վսեմ գաղափարների հաղթանակի համար:
Վերնատուն
Հայ գրողներն անցյալում աշխատել են մեկուսի կտրված գրական միջավայրից:Այդ երևույթից դժգոհ Հովհ.Թումանյանը 1899թ. Ծատուրյանին գրել է
<<Դժբախտաբար մեր գրողների մեջ կապ ու հարաբերություն չկա,այնինչ մենք ունենք ընդհանուր շահեր ու ցավեր,որ կարևոր են դարձնում այդ հարաբերությունը:Մենք զգացմունքներ ու մտածմունքներ ունենք ,որ միայն իրար կարող ենք հայտնել ու խոսել ,Թիֆլիսում գտնվողներս հաճախ մտածում ենք այդ մասին և մինչև անգամ անցյալ տարի մի տասը ժողով արինք: Մոտիկ ապագայում հարկավ,գլուխ կգա>>:
Եվ այսպես, 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբին ստեղծվեց հայ գրական ակումբ-խմբավորում ` Հովհաննես Թումանյանի կողմից 1899 թվականին։ Խմբավորման հանդիպումները տեղի էին ունենում Թումանյանի բնակարանում՝ Թիֆլիսի Բեհրության փողոց № 44 տան ամենավերին՝ չորրորդ հարկում (վերնատանը)։Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու, նրանք հավաքվում էին հիմնականում՝ հինգշաբթի և շաբաթ օրերին։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։ Վերնատունը ապրեց 7-8 տարի. անդամների բացակայության և ցրվածության հետևանքով նա դադարեց գոյություն ունենալուց 1908 թվականի վերջին։ «Վերնատունը» դարձել է «Հայ գրողների կովկասյան ընկերության» հիմնաքարը։
Թումանյանը հայ ժողովրդի մասին…
…Ես հավատում եմ գալու է այն օրը,երբ բոլոր շովինիստների ջանքերին հակառակ
հաղթահարելու է ժողովուրդների միության ու եղբայրության գաղափարը,ազատության մեջ ավելի ու ավելի են ամրանալու մեր դարավոր եղբայրական կապերը,և մեր ինքնուրույնությունը ` շքեղ ու ինքնատիպ ,ծաղկելու է մեր գեղարվեստի ու գրականության մեջ:
…Հայաստանը պիտի խոսի վերջապես:Եվ պետք է խոսի էնքան լուրջ ու զգաստ,ինչպես լուրջ ու զգաստ է լինելու ամենից մեծ վշտավորն ու ամենից շատ վտանգվածը ժողովուրդների մեջ ,այլև էնքան հաստատուն ,բաց ճակատով կարող է խոսել մի ժողովուրդ,որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով և ամեն ինչ տվել տվել է ու կտա ազատ կյանքի համար:
…Ժողովուրդը կարող է կրկնել Վարդանանց խոսքը,թե դու կարող ես հայի մարմինը տանջել,բայց նրա ոգու հետ ինչ ես անելու...Իսկ էդ ոգի ասած բանը անշունչ քարերից էլ կարող է Աբրահամու զավակներ հարուցանել և դաշտերում ցրված ոսկորներից` կենդանի ժողովուրդ:
Մեծերը Թումանյանի մասին…
Թումանյանի ընդմիշտ կմնա նաև մեր մեծերի հուշերում: Ահա, թե մեր հայ մեծերն ինչ են ասել անմահ գրողի՝ Թումանյանի, մասին:
Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի: Վ. ՏԵՐՅԱՆ
Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր: Զ. ԵՍԱՅԱՆ
Նա հեղինակություն էր վայելում ո՛չ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում. նրան հավասարապես հարգում էին թե՛ ավագ, թե՛ երիտասարդ գրողներն ու արվեստագետները:Թումանյանը շատ անգամ հաշտարար դեր է կատարել միմյանց դեմ լարված, միմյանց հետ տարիներով չխոսող գրողների միջև: Գ. ԼԵՎՈՆՅԱՆ