ՊԱՐՏԱԴԻՐ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ…

  •  Բորիս Վիան—   Օրերի փրփուրը

Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն վեպը ֆրանսիական գրականության ամենաինքնատիպ երևույթներից մեկի՝ Բորիս Վիանի (1920-1959) գլուխգործոցն է, որը մեծ աղմուկ հանեց ժամանակի գրական մամուլում: Չնայած հեղինակի որդեգրած զավեշտախառն ու աշխույժ պատմելաոճին՝ այս ստեղծագործության մասին արտահայտվողները միաբերան պնդում են, որ «Օրերի փրփուրը» բոլոր ժամանակներում գրված սիրավեպերից ամենահուզիչն է ու հոգեցունցը:

  • Գրեհեմ Գրին — Խաղաղ ամերիկացին 

Գրեհեմ Գրինի «Խաղաղ ամերիկացին» վեպը (1955) մի նոր շրջանի սկիզբ է հեղինակի ստեղծագործության մեջ: Այն գրված է հեղինակի անձնական տպավորությունների հիման վրա: Նա մի քանի տարի ապրել է Վիետնամում, երբ այդ երկրի ժողովուրդը ազգային- ազատագրական պատերազմ էր մղում ֆրանսիական գաղութարարների դեմ: «Խաղաղ ամերիկացին» բազմակողմանի ստեղծագործություն է:

Այստեղ կան արկածային վեպի տարրեր, հոգեբանական դրամա, ռազմական ռեպորտաժ, էրոտիկ էջեր և քաղաքական սուր պամֆլետ: Սակայն այդ բոլորը մեծ վարպետությամբ օրգանապես միաձուլված են իրար:

Անգլերենից թարգմանեց Պերճ Զեյթունցյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով