Գիտնակա՞ն, նկարի՞չ, թե՞ գյուտարար ՝ ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ…

Իտալացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական և ճարտարագետ Լեոնարդո դա Վինչին Վերածննդի դարաշրջանի ամենախոշոր արվեստագետներից է:

Լեոնարդո դա Վինչին ծնվել է Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում 1452 թ. ապրլիլի 14-ին: Ի ծնե տրված անունը «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» է, որը նշանակում է «Լեոնարդոն՝ պարոն Պիերոյի տղան Վինչիից»։ Լեոնարդոյի հայրը 25-ամյա նոտար Պիերոն էր, իսկ մայրը՝ Կատերինան, գեղջկուհի էր, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ՝ ոչ ազգանունը, ոչ տարիքը և ոչ էլ արտաքին տեսքը։Լեոնարդոն ոչինչ չէր հորինում և ոչինչ հիշողությամբ չէր նկարում։
Նա ասում էր՝ «Այն վարպետը, որը իրեն կներշնչի, թե կարող է իր հիշողության մեջ պահպանել բնության բոլոր ձևերն ու ստեղծագործությունները, ինձ վերին աստիճանի տգետ կթվար, քանզի բնության ստեղծագործություններն անվերջ են, իսկ մեր հիշողությունն այնքան անսահման չէ, որ ամեն ինչի բավարարի»։
Այդ պատճառով էլ նա միշտ փոքրիկ նոթատետրեր ու ալբոմներ էր պահում, որոնք, հենց որ վերջանում էին, նորով էր փոխարինում։Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են։ Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483–94 թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր։ Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում հայտնաբերել են թռչող ապարատի, սուզանավի, ավտոմատ ջուլհակահաստոցի և ուղղաթիռի գծագրեր, ջրանցքների, մետաղահալման վառարանների ու գլոցահաստոնների, տպագրական հողափոր մեքենաների նախագծեր։ Լեոնարդոն մահից հետո թողել է 7000 ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել։

ԼԵՈՆԱՐԴՈՅԻ  ՀԱՅԵԼԱՅԻՆ ԳԻՐԸ …

Լեոնարդոյի գլխում անընդհատ նոր մտքեր ու գյուտեր էին ծնվում: Նա սովորություն ուներ իր բոլոր մտահաղացումները  գրի առնել   ու գծանկարել օրագրերում: Միայն թե նրա գիրը սովորական չէր: Նա վախենում էր , որ իր մտքերը կգողանան և խուսափելով դրանից  ՝ գրառումները կատարում էր աջից ձախ, դրանք քողարկելու համար,օգտագործում իր իսկ ստեղծած ծածկագրերն ու թվագրերը: Միայն հայելին է,որ հնարավորություն է տալիս կարդալ դրանք  հակառակ,այսինքն ՝ նորմալ շարադրությամբ: Մեծ իտալացին շուրջ 7000 էջ կազմող գաղտնագրված ձեռագրեր է  թողել ,որոնց վերծանումից պարզվել է ,որ Լեոնարդոն այցելել է Հայաստան  և այդ ճամփորդության մասին մտադիր է եղել  մի ամբողջ գիրք գրել…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով