ԾԻԱԾԱՆԻ մասին…
Մի անգամ երկնքում շողացող ոսկեգույն արևը տեսավ ներքևում երեխաները գունավոր ջրաներկով նկարում են : Նրան հետաքրքրեց այդ գունագեղությունը,,և գլուխը խոնարհեց ներքև , որպեսզի ավելի պարզ տեսնի: Հո ՛պ ,շողերից մեկն ընկավ կարմիր գույնի մեջ: Անմիջապես հետ քաշվեց : Աչքի տակով նայեց իր` նոր գույնով ներկված շողին ու ժպտաց :Նրան դուր եկավ կարմիր գույնը :Ապա նորից խոնարհվեց դեպի ներքև և այդ նույն շողը գցեց դեղին գույնի մեջ: Վեր բարձրացավ , նսյեց իր շողին ու տեսավ ոչ թե դեղին,այլ մի ուրիշ անծանոթ գույն:
-Այդ, ինչպե ՞ս է ,որ իմ շողը դեղին չներկվեց ,այլ ստացվեց բոլորովին այլ գույն,- զարմացած ինքն իրեն հարց տվեց Արևը: Մի փոքրիկ ամպի կտոր մոտենում է Արևին ու ականջին շշնջում :
-Դա նարնջագույնն է, շատ գեղեցիկ գույն է ,որը ստացվում է կարմիր ու դեղին գույների խառնուրդից :Եթե ուզում ես դեղին ներկել մեկ ուիրշ շող գցիր դեղին գույնի մեջ: Արևն այդպես էլ արեց : Խոնարհվեց ներքև , և մաքուր մի շող ընկավ դեղին գույնի մեջ :
_Ահա ՞,սա է դեղինը,-ուրախացավ Արևը,- իսկ հիմա ես ուզում եմ ներկել իմ շողը կապույտով: Խոնարհեց գլուխը վար ու դեղին գույնի շողն ընկավ կապույտ գույնի մեջ : Երբ հետ քաշվեց,ամպիկը զարմացած բացականչեց.
— Ոսկեհեր Արև ,դու ներկեցիր արդեն դեղին գույնով ներկված շողդ, իսկ դեղին ու կապույտ գույների խարնուրդից ստացվում է կանաչը
— Այո ՛,իհարկե , ես պետք է նոր, մաքուր շող գցեի ,պարզապես շտապեցի և ահա ՛ , թե ինչ ստացվեց :
— Ապա , նորից փորձի ՛ր,- ասում է ամպը :
Արևն արդեն շոգել էր: Երեխաները նույնպես շոգել էին ,քրտնել էին ու կարմրել :Երբ Արևը խոնարհվում էր ,շողերը ծակծկում էին երեխաների աչքերը ու լցնում արցունքով,և որպեսզի արևայրուք չլիներ, մայրերը հովանոցով ծածկել էին նրանց : Հերթական անգամ արևը խոնարհվեց և մաքուր մի շող ներկեց կապույտով:
— Հիմա էլ բաց կապույտ ստացվեց , սա իսկը երկնագույն է :
Արևին այնքան դուր եկավ երկնագույնը ,որ նորից շողը գցեց կապույտ գույնի մեջ : Այս անգամ երկնագույն չստացվեց , այլ ` մուգ կապույտ :
-Ի ՞նչ հետաքրքիր է գույների աշխարհը ,որքան նոր գույներ կարելի է ստանալ մեկը մյուսին խառնելով,- հիացած ասում է Արևն ու ավելացնում ,- իսկ կա ՞ն գույներ, որոնք անխառն են :
-Երեք գույն կա,- պատասխանում է ամպը ,- կարմիրը,դեղինն ու կապույտը հիմնական գույներն են, դրանց խառնուրդից են ստանում մնացած բոլոր մյուս գույները : Սպիտակը ` գույն չէ,իսկ սևի մեջ բոլոր գույները կան :
Երեխաները ներքևում ավարտեցին իրենց նկարազարդումը :
Արևը նայեց նկարին ու հարցրեց .
— Փոքրիկներն այսի ՞նչ են նկարել ,ապա նայի՛ ր . կարմիր,նարնջագույն,դեղին,կանաչ,երկնագույն,կապույտ և…
— Եվ մանուշակագույն ,- պատասխանում է ամպը :
— Մի նոր գույն էլ իմացա,- ասում է Արևը ու տարածում է իր գունավոր շողերը :
Պատահաբար ծակում է ամպի աչքը : Մի քանի կաթիլ անձրև է թափվում : Կարմիր ու կապույտ գույները կաթում են մի նոր ,մաքուր շողի վրա , վերջինս դառնում է մանուշակագույն: Արևն ու ամպը նայում են երկինք ու տեսնում են գույնզգույն մի կամար : Հերթով թվարկում են գույները .
— Կարմիր,նարնջագույն, դեղին,կանաչ,երկնագույն,կապույտ, մանուշակագույն:
— Բայց, ի՞նչ է սա,- միաժամանակ հարցնում են Արևն ու ամպը :
— Ծիածանննննննն ,Ծիածանննննն ,- բացականչում են ներքևից երեխաները:
Հ.գ.Հեքիաթը վերցված է Արևիկ Քալոյանի << Հեքիաթներ>> գրքից: