ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆ ՝ ՈՒշացած խոստովանություն /պատմվածք/

Վախթանգ Անանյանը ծնվել է 1905 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Սովորել է Դիլիջանի ծխական դպրոցում։ 1926թ. տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-31թթ), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-35թթ) թերթերի խմբագրություններում։ 1935թ. եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիրը։ Առաջին վիպակը («Կրակե օղակի մեջ») լույս է տեսել 1930թ.։ Որոշակի ներդրում է ունեցել որսորդական պատմվածքի զարգացման գործում հայ գրականության մեջ։ Նրա «Որս» (1934թ.) գրքում ռեալիստական պատկերներով արտացոլված է հայկական բնաշխարհը։Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1939թ. արդարացվել է և վերադարձել Երևան: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1947-66թթ հրատարակվել են գրողի որսորդական պատմվածքների վեց պրակները։ Ճանաչված գործերից է «Սևանի ափին» (1951թ.) վիպակը, որի արժանիքներից են մարդասիրական, հայրենասիրական շունչը, բնության նկարագրությունները, կերպարների համոզչականությունը, գրելաձևի ինքնատիպությունը։Նրա «Հայաստանի կենդանական աշխարհը» (հ.1-4, 1961-67թթ) աշխատությունը լայն պատկերացում է տալիս Հայաստանում երբևէ ապրած և ապրող կենդանիների մասին։ Գրողի երկերը հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, չինարեն, ճապոներեն, գերմաներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի լեզվով։ Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» (1936թ.) վիպակներն արժանացել են մրցանակի։ Այդ գրքերի հիման վրա գրված սցենարներով ստեղծվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիևերը» կինոնկարները («Հայֆիլմ, 1954թ., 1957թ.)։Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ 1970թ. մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի։ 1968թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է 1980թ․ մարտի 4-ին Երևանում: 2006թ. գրողի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վախթանգ Անանյան 1905-1980» նամականիշ է տպագրվել։ Հայաստանում գործում է նաև Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց։

Ուշացած խոստովանություն…

Ես չէի համարձակվում մոտենալ նրան։ Այնքա՜ն բարձր, այնքան անհասանելի էր նա ինձհամար։ Գեղեցիկ գլուխը հպարտորեն բարծր պահած, խոշոր սև աչքերի նայվածքը վերիցվար, արհամարհական, միշտ լուրջ ու խստադեմ այն աղջիկը ակնածանք էր ներշնչում մեզ՝գյուղական պատանիներիս։ Ինձ միշտ թվում էր, որ մի ահագին վիհի մյուս բարձրադիրափից է նայում նա ինձ, և ես գիտեի, որ այդ վիհը երբեք չի լցվելու։ Նա կրթված էր,սիգաճեմ, ճաշակով հագնված։ Գյուղաքաղաքի ազդեցիկ մարդկանցից մեկի միակ դուստրնէր, ուստի և մեծամտացած ու երես առած։ Տասնևչորս տարին դեռ չլրացած, նա արդենլուրջ օրիորդի տեսք ուներ և իր առավելությունները գիտակցող էակի զուսպ վեհություն։Գյուղաքաղաքի «ֆրանտ» երիտասարդության կռվածաղիկն էր նա, իսկ մեր՝ տավարած պատանիներիս երազանքիառարկան։

 

Մենք նրան սիրում էինք հեռվից, վարից վեր, քաշվելով ու անհամարձակ, անհույս, առանց ակնկալության,հետևապես և առանց մրցության ու ինտրիգների։ Բայց սիրում էինք լեռնեցի պատանու անարատ սիրով։ Մենքարտաքուստ կոշտ–կոպիտ էինք, բրդյա հագուստով, մազոտ տրեխներով, մոթալ փափախով, արևվառ դեմքերով ուճաքճքված ձեռներով։ Բայց մեր լեռնային սքանչելի բնությունն այնքա՜ն գեղեցկություններ էր ամբարել մերներսում… Ինձ թվում է, թե այն ժամանակ մեր սարահարթերում ինչքան ծաղիկներ կային, բոլորից էլ բացվել էինիմ հոգում, և ամեն առավոտ ջինջ լազուրից անմահական ցող էր իջնում նրանց վրա։ Ինձ թվում է, որ այնժամանակ իմ պատանեկական ալեկոծ հոգուց ես լսում էի մեր լեռնային առվակների կարկաչը, և ջըվեժներիշառաչյունը… Ես ծնվել էի վրաններում, մեծացել հորթերի հետ, սնվել անտառներում, նիրհել բացօթյա, աստղերիտակ։ Ես բնության մի մասնիկն էի, նրա անտաշ մի բեկորը, ուստի և նրա բարեմասնություններով օժտված։

Հովիվ մարդը երազող է լինում։ Գուցե դրա պատճառն այն է, որ նա հեռու է քաղաքի ժխորից և նրաերևակայության թռիչքր չի խանգարվում։ Բնության անդորր ու վսեմ խաղաղության մեջ, նրա հեքիաթայինպատկերների ազդեցությամբ, երանության ժպիտը դեմքին երազում է հովիվ պատանին՝ իրեն անծանոթ պայծառու լուսավոր ափերի մասին ու իր հոգու խորքում գուրգուրում է նրան՝ իր երազանքի առարկային։ Լուսածագիցմինչև աղջամուղջ լեռան ծաղկոտ լանջին պառկած, ես կլանում էի հռչակված սիրային վեպերը։ Ու միշտ էլ իմկարդացած գրքերի հերոսուհիները— և՛ կապուտաչյա Լիգիան «Հո՞ երթաս»–ում, և՛ «Անգլուխ ձիավորի»Լուիզան, և՛ Մանոն Լեսկոն,— բոլո՛րը, բոլորը ինձ պատկերանում էին այն սևաչյա աղջկա կերպարանքով, — սև,ալիքավոր մազերը, վերև սանրած, զույգ փարթամ հյուսերը մինչև գոտին, թուխ աչքերի նայվածքը լուրջ ուխաղաղ։

Երբեմն ես սարից ցած էի իջնում, գնում գյուղաքաղաք ուսումը շարունակող իմ նախկին ընկերներից գիրքխնդրելու։ Տավարածի իմ պայուսակը գրքերով լի ես անցնում էի դպրոցի առաջից, կռթնում էի ցանկապատին ուհաստափոր վեպը բացում,— ընդմիջումին, երբ դուրս գա բակ, թող տեսնի, թե ինչպիսի գրքեր եմ կարդում, թողիմանա, որ ես թեկուզ և տավարած եմ, բայց սիրում եմ գիրքը…

Զանգը հնչելուն պես դպրոցի դռներից դուրս էր հորդում խայտաբղետ պատանիների հորձանքը՝ աշխույժ ուաղմկոտ։ Բոլորից հետո, սիգաճեմ քայլերով դուրս էր գալիս նա, աչքերը թեթև կկոցելով, մի հայացքով թեթևակիընդգրկում էր բակն ու մինչ ընկերներն աղմուկով խաղում էին, նա լրջադեմ ու սառը պատասխանում էր իրենշրջապատող «ֆրանտ» պատանիների հաճոյախոսություններին։ Ոչ մի ժպիտ, քնքշության ոչ մի նշան,— ինչքա՜նժլատն է, ինչքա՜ն անմատչելի։ Պատահում էր, որ նա նայում էր իմ կողմը։ Այդ րոպեներին ես արյանս զարկնզգում էի քունքերումս, դեմքս հրդեհվում էր, ուզում էի թագ կենալ նրա հայացքից։ Իսկ նա այնպես սա՜ռն էր,անտարբեր…. Ինձ թվում էր նույնիսկ, որ նա ինձ չի նկատում, նայում է ոչ թե ինձ, այլ այն ծառի բնին, որինմեջքս հենում էի ես։

Այն ժամանակ սիրտս դառնությամբ լիքը, ես շտապում էի դեպի մեր լեռները, հեռանալու մարդկանցից,առանձնանալու բնության գրկում՝ իմ մտքերի ու երազների հետ։

Ուսման ծարավը լափում էր ինձ։ Կարիքր, անողոք կարիքր ստիպել էր հորս հանել ինձ դպրոցից և ուղարկելձմեռանոց՝ տավար պահելու։ Ես հոգուս խորքում ձմեռանոց էի տարել ուսման կարոտը և այն աղջկա կարոտը։Այդ կարոտը ուռճանում, կլանում էր ողջ էությունս։

Ես դեն նետեցի իմ գերանդին, վրդովված հորս մենակ թողի խոտհարքում և իջա գյուղ։

Չոր ու ցամաք, բարակ ու ոսկրոտ, անչափ բարի դեմքով իմ ուսուցչուհին աննման հոգի ունի։ Նա իրենց տանըվերապատրաստեց ինձ աշնան քննություններին։

Աշնանը ես քաղաք իջա գյուղացի տղայի անվստահությամբ։

Քննությունների ժամանակ իմանալով, թե ինչ գրքեր եմ կարդացել, ուսուցիչները զարմացան։ Հայերեն լույստեսած գրեթե բոլոր գեղարվեստական գրքերը կարդացել էի տավարած ժամանակս։ Բայց անկարգ, վայրիվերո։Այնուամենայնիվ սիրտս թնդում էր ուրախությունից,— վերջապես տարիների երազս իրականանում է — եսդպրոցումն եմ, գիմնազիայում, նրան այնքան մոտ…

Քննեցին ռուսերենից։ Տուրգենևից մի փոքր կտոր կարդալ տվին «Щенок» վերնագրով։ Կարդացի ու պատմեցիմիջակ։ Այդ «շչենոկ» կոչված փոքրիկ արարածին գտել են փողոցում, տարել են տուն, կաթ տվել, քնեցրելմահճակալում, մեծացրել։ Չէ, այս էլ անցավ, հիմի սիրունիկս, դու կտեսնես, թե ինչ կա այս կարկատած շորերիտակ։ Ես գիտեմ, որ ոչ սովորելու, այլ անհագ կլանելու եմ ուսումը,— այնքան ծարավի եմ նրան։ Ու այն ժամանակնա չի կարող մտքում ինձ չհամեմատել իրեն շրջապատող դատարկապորտ, անհոգ մեծացող և սվաղվածարտաքինով տղաների հետ։

Հանձնաժողովը վեր կացավ, ուրախությունից ալեկոծվում եմ,— ընդունվեցի՜։

Հանկարծ պենսնեի տակից մանր աչքերը փայլեցնելով մի ծեր ուսուցիչ հարց տվեց.

— Իսկ ինչ բան է շչենոկը։

Դե, լեռնական տավարածի մտքով կանցնի՞, որ շան ձագին մահճակալում կքնացնեն, այն ժամանակ, երբ նա ինքըկարպետ է գցում վրան ու բարձի տեղ քար կամ թևն է դնում գլխի տակ։

Առանց տատանվելու և հայկական կոպիտ առոգանությամբ պատասխանեցի.

— Щенок — это малэнки малчик .

Հենց այդպես էլ արտասանեցի,—կոպիտ, առանց փափկացնող հնչյունների։

Ուսուցիչներն իրար երես նայեցին և դիրեկտորն ասաց.

— Կտրե՛լ, ռուսերեն չգիտի…

Ինձ թվաց, թե առաստաղը շարժվեց, պատերը երերացին…

Կարգերը փոխվեցին և մենք՝ պարտիզաններս ցած իջանք լեռներից ու քարանձավներից։

Սակայն տարիներն անցնում էին և մեր միջև եղած վիհը խորանում էր ու լայնանում,— նրանք արդեն 8-րդդասարանում էին և երևի վաղուց մոռացել էին իմ խղճուկ գոյության մասին։ Իսկ ես խուզարկում եմ մեր գյուղիբոլոր «ձալոների» ու տատերի սնդուկները, պահարանները ու ինչ որ տպված թուղթ է ճանկս ընկնում—կարդումեմ։ Ես կարդում եմ գյուղական խանութի՝ ապրանք փաթաթելու համար գործ ածվող բոլոր տպագիր թերթերը,որոնք մեծ մասամբ բզկտված հին գրքերից են պոկած լինում։ Եվ ծարավը, ուսման ծարավն ավելի է սաստկանումմեջս։

Անհույս ու փշրված սրտով ես իջնում եմ ամառանոցային գյուղաքաղաքն ու հեռվից նայում եմ նրան,ակնածանքով ու գաղտագողի։ Ինչքա՜ն է սիրունացել, ինչպե՜ս բացվում է օրը օրին՝ լավ խնամված ծաղկի պես, ևինչպես այդ շքեղ ծաղկի շուրջը մեղուների, թիթեռների ու զեռունների մի բազմերանգ բազմություն է թրթռում…Երբեմն նա ինձ նայում է այնպիսի հայացքով, կարծես հեռագրասյունին է նայում։ Դա խորապես խոցում է իմսիրտը և ես նորից լեռ եմ բարձրանում, մագլցում ծերպերը որսի հետևից ու հրացանիս որոտով խլացնում վիշտս։

…Մենք քարայրը շրջապատեցինք և երկօրյա կռվից հետո գերեցինք անվանի ավազակների մի խումբ։ Ղազախումդա մեծ դիպված էր, և երբ մենք բանդիտներին շրջապատած գյուղաքաղաք մտանք, ողջ բնակչությունը խռնվեցմեր շուրջը։ Եկան և դպրոցի աշակերտները։ Սիրտս տրոփում է ուժգին,— հիմի նա կտեսնի ինձ՝ հրացանն ուսիս,վիթխարի ավազակապետի թիկունքում։ Կզարմանա իմ սրտի վրա, թե ինչպես ե՛ս, իմ փոքր տեղով մասնակցել եմայդ դաժան կռվին։ Ծերպերում փորսող տալիս փշերը չանգռել են իմ դեմքը և արյունը սառել է այտերիս։ Ոչինչ,թող այդ էլ տեսնի… Եվ ահա եկավ նա, ահով նայեց բանդիտներին, թռուցիկ հայացք ձգեց մեզ՝ գյուղականկոմունարներիս վրա և շուռ եկավ գնաց։

Քիչ է մնում սիրտս պայթի թախիծից, անճարությունից։ Ի՞նչ անեմ, ո՛ւժի բան չի, քաջության բան չի… Ձմեռայինմի պայծառ օր հրացանն ուսիս, սպանածս նապաստակը կողքիցս կախ արած, իմ հավատարիմ շունը հետևիցսգցած՝ քաղաք մտա։ Նապաստակը ինձ գրքեր տվող ընկերոջս նվեր եմ տանում։

Դիտմամբ ցերեկով եմ գնում, որ նրան դպրոցում պատահեմ ու այնտեղ էլ հանդիսավոր կերպով հանձնեմ։ Նաայնտեղ կլինի, անշուշտ մոտ կգա ու կզարմանա իմ որսորդական «հունարով»։ Ու ես մտմտում եմ պատրաստիպատասխանը. «Էս ինչ է որ, կխտար էլ եմ սպանում, ղուշ էլ եմ երկնքից վեր բերում…»։ Նա կզարմանա ուհետաքրքրություն առաջ կգա նրա մեջ դեպի այդ լեռնական պարզ պատանին։ Կհարցնի սարերից—կպատմեմ։Կասեմ, թե ի՜նչ չքնաղ տեսարան է բացվում ամեն արևածագի Այրի–դաշ բարձր լեռան կատարից, կպատմեմ մերբնության հեքիաթային գեղեցկության՝ կպատմեմ Հաղարծնի անտառի արջերի, Ճանճաքարի վայրի մեղրիամբարների մասին ու կպատմեմ մեր սարերի անթիվ, անհամար ծաղիկների մասին։ Նա կըլսի գլխահակ ևկխորասուզվի իր մտքերի մեջ, կերազի։ Այո՛, ես նրան իր ճղճիմ միջավայրից մտովին մի նոր աշխարհկփոխադրեմ, բնության աշխարհը, ուր ամեն ինչ անպաճույճ է ու գեղեցիկ և ուր մարդիկ կոպիտ արտաքին ունենև քնքուշ սիրտ…

Դպրոցի բակում աշակերտները խռնվեցին շուրջս։

Ես որսս հանդիսավոր կերպով հանձնեցի ընկերոջս այն պահին, երբ սևաչյա սիրունիկս «դեպքի վայրն» էր հասել։

Ընկերս ոգևորված իմ նվերից, փաթաթվեց ինձ ու զգացված արտասանեց.

— Շնորհակալ եմ… թանկագին նվեր է, որովհետև դրամով չի գնված, այլ ձեռք է բերված չարչարանքով ուտղամարդությամբ…

Ուրախությունից արյունս գլուխս խփեց և հրճվանքով մտածեցի. «Հիմի որ չես կարող ուշադրություն չդարձնել,սիրունիկս»։ Ու աչքիս «պոչով» նայեցի նրան։ Նա սիգաճեմ ու գլուխը բարձր պահած մոտեցավ մեր խմբին ևառանց ինձ և իմ որսին ուշադրության արժանացնելու, մի կտոր ճերմակ խմորեղեն մեկնեց իմ շանը։

Շունը խորթ–խորթ ու անվստահությամբ նայեց նրան լեռնականի վայրենի հայացքով,— նրա համար խորթ էին այդաղջկա թափանցիկ նրբին շորերը ու նրանից փչող անուշահոտությունը։

Ես հայացքով թույլ տվի շանս, և նա ագահությամբ բերանեց քաղցրավենին ու բարեկամաբար սկսեց պոչով ավլելգետինը։ Աղջիկը համարձակություն ստանալով՝ սկսեց շոյել նրա գլուխը, և այդ պահին ես նրա դեմքին առաջինանգամ լուսաշող մի ժպիտ նկատեցի ու աչքերում գգվանք։ Կարծես կանաչ–թավշե բլրին արևածագի ուրախ շողերխաղացին, կարծես ժպտաց ինքը՝ Ղազախի մայիսյան առավոտը։ Խիստ ու մռայլ այդ դեմքը այնպես պայծառշողաց դեպի այդ կենդանին ունեցած սիրուց, որ մի պահ մնացի հիացմունքից ապշած այդ արտասովորգեղեցկության առաջ։ Ապա հաջորդ վայրկյանին սոսկալի մի միտք, անբացատրելի մի խանդ շամփրեց ուղեղս, «Մի՞թե իմ մեծ սիրով այս շան չափ էլ ուշադրության չարժանացա…»

Այդ տարօրինակ մտքից ինձ թվաց թե սիրտս կանգ առավ, աշխարհ գլխիս պտույտ եկավ և խելահեղ մի ցասումովբռնված, ես հրացանը վզիցս հանեցի տենդագին ու որոտացի ահավոր ձայնով.

— Հեռացե՛ք…

Ու կրակեցի իմ մանկության ընկերոջ, իմ սիրելի շան ճակատին…

Ապա խելագարի վազքով սլացա դեպի անտառ, նետվեցի թփերի մեջ և երեսս խոնավ հողին քսելով՝ դառնագին ուանզուսպ հեկեկացի։

Ես կրակ ել էի իմ առաջին սիրո վրա ու նրա ողբերգական մահն էի ողբում՝ իմ պատանեկան անարատ հոգուամբողջ ուժով։

Իմ գիժ, իմ գիժ պատանեկություն, որ մեր ջրվեժների նման փրփրադեզ էիր ու մեր եղնիկների նման թեթևասույր։

Հորդացած գարնան ջրերի նման զգացմունքներս դուրս էին գալիս իրենց ափերից ու արմատահան անում–տանումեզերքին բուսած ծառ ու ծաղիկ, կանաչ ու թուփ։ Բողար ջան, մայիսի շաղոտ լուսաբացի և աշնան անձրևոտգիշերների իմ ընկեր։ Դու էլ զոհ գնացիր իմ գիժ զգացմունքների գիժ հորդումին։ Ու ինձ թվում է, որ նրան զոհգնաց և իմ աոաջին սերը, որ փթթում էր շա՜տ վտանգավոր տեղ— իմ հոգու լեռնային հեղեղատի ափին…

Այդ դեպքից քսան տարի անցավ; Հորդացած ջրերը հանդարտվեցին և ես դարձա չափավոր ու խոհուն։ Կյանքըխուզեց երևակայությանս թևերը և նա այլևս չի ճախրում ամպերից վեր,— նա ներքևում է— երկրի վրա…

Ու այժմ ես հաճախ եմ հարցնում ինքս ինձ՝ «Մի՞թե ես որևէ կայծ չեմ առաջ բերել այդ աղջկա հոգում»։ Ուհարցնում եմ ինքս ինձ՝ «Տեսնես, կարեկցության մի շող գոնե անցա՞վ նրա հոգով— կարեկցություն ոչ թեսպանվողի, այլ իմ նկատմամբ,— չէ որ նա հասկացավ, անշուշտ հասկացավ, որ ես կրակում եմ ի՛մ սրտին և ե՛սեմ կարեկցության արժանի իմ փոթորկվող հոգով…»

Ու մեկ էլ հարցնում եմ՝ «Կա՞ արդյոք նա, հիշո՞ւմ է ինձ»…

Ինչ վերաբերում է ինձ, ես եռանդով վանում եմ նրա հիշատակն իմ սրտից ու ինչքան եռանդով եմ վանում, այնքանպայծառ է կանգնում նա իմ մանկության օրերի հուշերում։

…Վերջերս Երևանում ես երբեմն հանդիպում եմ մի անծանոթ տիկնոջ։ Կլոր երեսով, թուխ աչք-ունքով, փարթամիրանով գեր մի կին է դա։ Քայլվածքը նախկին վեհության կնիքն ունի, սիրուն աչքերը մռայլ են ու թախիծով լի։ Եսժպիտ չեմ տեսել այղ տիկնոջ դեմքին։ Չնայած դրան նա բավական հետաքրքրական է և ինչ-որ հմայք ունի,—թաքուն, անհասկանալի հմայք,— դժվարանում ես որոշել այդ հմայքի աղբյուրը։

Բարեկամուհիս ինձ ծանոթացրեց նրան։

— Ես վաղուց գիտեմ ձեզ,— ասաց տիկինը գրեթե անտարբեր։

— Որտեղի՞ց։

— Կյանքից… գրքերից…. հետո՝ մենք հայրենակիցներ ենք։

— Բայց ես ձեզ չեմ տեսել։

— Դե դուք բարձունքում եք, մենք ստորոտում… դուք մեզ համար տեսանելի եք, մենք ձեզ համար ոչ։ Նրապատասխանն ինձ կոպիտ թվաց։ Բայց նա մի փոքր իրավացի է,— ո՜ւր է մնացել ծակ տրեխներով նախկինտավարածը…

— Դուք ձորում էիք մեզ հետ։ Ապա հանկարծ հետ թողիք մեզ, անցաք, —հևիհև դեպի կատարն էիք շտապում, —ի՞նչ էր պատահել ձեզ, — հարցրեց նա խուզարկու հայացքով ինձ զննելով։

Ինչ որ խորհրդավոր էր խոսում այդ տիկինը։

—- Շատ բան էր պատահել… Պատահել էր այն, որ այլևս ստորոտում մնալ չէր կարելի, որովհետև վերգնացողները և՛ արհամարհանքով էին ցած նայում, և՛ երբեմն էլ քար էին գլորում դեպի ցած…

Տիկինը դեմքը խոժոռեց, հանդիմանանքով նայեց ինձ և կտրուկ պատասխանեց.

— Դա ճիշտ չէ…

Բայց ո՞վ է նա, ո՞րտեղից գիտե, թե ինչ եմ ակնարկում ես…

Իր սենյակում ես նայում էի սեղանին դրված ալբոմը։ Եվ ահա այնտեղ հանկարծ ես գտա նրա լուսանկարը ևանակնկալից այլայլվեցի։ Ահա կանգնած է նա բարակիրան, իր գեղանի հասակով, սև աչքերով, փարթամ հյուսերըկախ։ Ես նայեցի գեր, կլոր դեմքով տիկնոջը և նրա աչքերը ինձ անչափ ծանոթ թվացին,— կարծես այս տիկինը նրահարազատ մայրն է կամ ավագ քույրը։ Ես թափով վեր ելա ու գրեթե գոչեցի.

— Դուք նա՞ եք…

Նա ժպտաց և ես երկրորդ անգամ տեսա նրա ժպիտը,— կարծես մռայլ ամպի քողը ետ քաշվեց և թույլ ճառագեցաշնանամուտի արևը։

— Այո, նա՛ եմ… զարմանում եմ, որ չճանաչեցիք։

— Ախր շատ եք փոխվել… միայն աչքերը… այո, նույնն են։

Ես կարկամած զննում էի նրան, հետզհետե հիշողությանս մեջ վերակենդանանում էր քսան տարի առաջ կորցրածսթանկագին էակը և նմանությունը հետզհետե մեծանում։

— Այո, նա եք.… Բայց շա՜տ տարբեր եք նրանից… Նա շատ հպարտ էր, հինգ տարի ես սիրեցի նրան և նրա միբառին,նրա մի հայացքին անգամ չարժանացա… արտասանեցի ես ցավով ու խուլ բողոքի շեշտով։

Տիկինը ժպտաց, շառագունեց և ասաց ջերմությամբ.

— Դուք իզուր սպանեցիք ձեր շանը… դուք առիթ չունեիք նրան նախանձելու, որովհետև… որովհետև ես ձեզ իրոքսիրում էի… Ես այն ձե՛զ էի շոյում, ձե՛զ էի գուրգուրում… դուք այդ չհասկացաք…

Ասաց ու խոստովանությունից խիստ կարմրեց։

Ես ցավից խորը հառաչ արձակեցի և ինձ թվաց, թե իմ ողջ էությունը լցվեց անհուն ափսոսանքով։ Ափսոսանք,սրտամորմոք ափսոսանք իմ իզուր կործանված առաջին սիրո համար, իմ կորցրած Բողարի համար և մեր անցած-գնացած ջահելության համար…

Իմ գիժ, իմ գիժ, ջահելություն, որ երազուն էիր ու խաղաղ՝ Ղազախի ամռան աստղազարդ գիշերի պես, ուսանձակոտոր՝լեռնային հեղեղի նման…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։