Պաուլո Կոելիո. Բաց եղիր սիրո առաջ
Պաուլո Կոելիո՝ բրազիլացի գրող և բանաստեղծ։ Պաուլո Կոելիոն ծնվել է 1947 թ.-ին Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Դեռ վաղ հասակից նա մեծ սեր և նվիրում է տածել գրականության և ժուռնալիստիկայի հանդեպ, դա նույնիսկ ստիպել է վերջինիս կիսատ թողել համալսարանում իրավաբանական կրթությունը և սկսել է ավելի լուրջ զբաղվել սիրած գործով։ Նրա բուռն ու միևնույն ժամանակ հակասական խառնվածքը նրան նույնիսկ հոգեբուժարան հասցրեց, սակայն նա անկոտրում էր նույնիսկ էլեկտրաշոկի ազդեցության նկատմամբ։ Հետագայում նա խորապես հետաքրքրվում է նաև թատրոնով, ճանապարհորդությամբ։ Հեղինակ է 16 վեպերի և վիպակների, այդ թվում՝ «Հրաշագործի օրագիրը», «Ալքիմիկոսը», «Վալկիրիան», «Մակթուբը», «5-րդ սարը», «Վերոնիկան որոշում է մահանալ», «Տասնմեկ րոպե» և այլն։
Ստորև ներկայացնում ենք մեջբերումներ հեղինակի լավագույն գրքերից:
«5-րդ սարը»՝
► Երեխան միշտ ունակ է մեծահասակին երեք դաս տալ. նա ուրախ է առանց որևէ պատճառի, միշտ զբաղված է ինչ-որ բանով և կարողանում է հասնել իր ուզածին ցանկացած գնով:
► -Ինչպե՞ս կարելի է անել անհնարինը: — Ոգեշնչվելով:
► Աստված ամեն մենկից պահանջում է միայն այն, ինչ նա կարող է անել:
► Մեր կյանքում փորձանքներ են պատահում և մենք չենք կարող կանխել դրանք: Բայց դրանք ինչ-որ բանի համար են: Միայն հաղթահարելուց հետք ենք մենք հասկանում, թե ինչի համար էին դրանք:
► Ազատությունը հենց սա է որ կա` զգալ այն ինչ սիրտդ ուզում է, առանց անհանգստանալու ուիրշի կարծիքի համար:
► Խաղաղությունը մի երազ է, որը տեսնում են բոլոր աստվածները միաժամանակ:
► Դժբախտությունը փորձություն է՝ ոչ թե պատիժ:
► Եթե քեզ չի գոհացնում քո անցյալը` մոռացիր այն: Հորինիր քո կյանքի նոր պատմություն և հավատա դրան: Կենտրոնացիր միայն նրա վրա, ինչը քո մոտ լավ է ստացվել. հենց այդ ուժն էլ քեզ կօգնի հասնել ցանկալիին:
► Բոլոր պայքարները մեզ պետք են կյանքում, որպեսզի ինչ-որ բան մեզ սովորեցնեն: Անգամ նրանք, որոնք մենք տանուլ ենք տվել:
► Աստված լսում է նրանց աղոթքները, ովքեր խնդրում են մոռանալ ատելության մասին: Բայց նա խուլ է նրանց հանդեպք, ովքեր ցանկանում են փախչել սիրուց:
Կարդալ գիրքը ռուսերեն տարբերակով:
«Տասնմեկ րոպե»՝
► Ամեն օր ես ընտրում են նոր ճշմարտություն` որով ցանկանում եմ ապրել:
► Երազանքը շատ հարմար բան է, քանզի մենք պարտավոր չենք իրականացնել այն` ինչի մասին երազում ենք:
► Եթե փնտում ես մեծ և իրական սեր, ապա նախ պետք է հոգնել մանր զգացմունքներից, պատահական սիրավեպերից:
► Կյանքը կազմված է հասարակ բաներից:
► Կյանքը դեռ շարունակում է սովորեցնել և այն էլ այնքան արագ, որ միայն ուժեղներն են ողջ մնում: Իսկ ուժեղ լինելու համար հարկավոր է լավագույնը լինել. այլ լուծում չկա:
► Վրա հասած լռության մեջ նրանք նայում էին միմյանց և պատկերացնում, թե ինչ է մտածում նրանցից յուրականչյուրը:
► Ինչ-որ պահի դուք ոչինչ չունեք, իսկ հաջորդ պահին ունեք ավելին, քան կարող եք ընդունել:
► Սրիող մարդը երբեք չի ցավեցնի իր սիրեցյալին… մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է իր զգացմունքների համար և մենք ուրիշներին մեղադրելու իրավունք չունենք…
► Սերն ուրիշի մեջ չէ,մեր մեջ է.այդ մենք ենք դա արթնացնում:Բայց արթնացնելու համար ուրիշի կարիքն ունենք:Բովանդակ աշխարհն իմաստալի է միայն այն դեպքում,երբ կա մեկը ում հետ կարող ենք կիսել մեր զգացմունքները:
► Երեխաները հրաժարվում են երազանքից, որպեսզի ուրախացնեն ծնողներին, իսկ ծնողները հրաժարվում են կյանքից, որպեսզի ուրախացնեն երեխաներին…
► Իրականությունը վատ է խմորվում երազանքների հետ…
► Ժամանակը չի փոխում մարդուն, իմաստությունը չի փոխում մարդուն, և միակ բանը, որ կարող է վերափոխել նրա մտքերը և զգացմունքները` սերն է:
► Վտանգը կայանում է նրանում, որ մենք երբեմն աստվածացնում ենք ցավը, տալիս նրան մարդու անուն, մտածում ենք նրա մասին անընդհատ:
► Տղամարդիկ պարգևում են միայն տանջանք, տառապանք, հիասթափություն և այնպիսի զգացում, որ ժամանակը, կարծես, առաջ չի գնում:
► Քեզ ինչ-որ բան գնելու փոխարեն, մի բան որ դուր կգար քեզ, ես քեզ ԻՄՆ եմ նվիրում, որը իրականում ինձ է պատկանում: Սա նվեր է` հարգանքի նշան մի մարդու հանդեպ, ով ինձ հետ է: Սա խնդրանք է, որ նա հասկանա, թե ինչքան կարևոր է ինձ համար, որ նա ինձ հետ է…
► Նա ավելի սուր էր զգում իր սիրո օբյեկտի հանդեպ սերը ոչ թե այն ժամանակ, երբ նրանք միասին էին, այլ երբ նա իր կողքին չէր…
► Իմ նպատակն է հասկանալ, թե ինչ է սերը: Գիտեմ, որ երբ սիրում էի, զգում էի, որ ապրում եմ, իսկ այն, ինչ հիմա է ինձ հետ, գուցե և հետաքրքիր է, սակայն չի ոգեշնչում:
► Բնականաբար խանդը կա, բայց կյանքն արդեն հասցրել է սովորեցնել նրան, որ պետք չէ մտածել, թե ինչ-որ մեկը կարող պատկանել ինչ-որ մեկին: Իսկ եթե դեռ կա մեկը ով այդպես է մտածում, ապա նա պարզապես խաբում է ինքն իրեն:
► Հիմա` երբ կորցնելու էլ ոչինչ չուներ, նա ազատություն ձեռք բերեց:
Կարդալ գիրքը ռուսերեն տարբերակով:
«Ալքիմիկոսը»՝
► Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը:
► Պարանը, որքան էլ երկար՝ ավարտվում է:
► Մենք այս կամ այն ճշմարտությունն ընդունում ենք լոկ այն ժամանակ, երբ սկզբում ամբողջ հոգով այն վանում ենք, չարժե խույս տալ սեփական ճակատագրից, միևնույնն է չես փախչի, Աստված խստապահանջ է, բայց նաև նրա գութն է անսահման:
► Մի անգամ Սուրբ կույսը Մանուկ Քրիստոսին գրկած իջնում է երկրի վրա և այցելում մի վանք: Հպարտությամբ լցված վանականները շարք են կանգնում. ամեն մեկը հերթով դուրս է գալիս և ի պատիվ Աստվածամոր ցուցադրում իր արվեստը՝ մեկը իր բանաստեղծություններն է արտասանում, երկրորդը Աստվածաշնչյան իր խորը գիտելիքները ցուցանում, երրորդը թվարկում է բոլոր սրբերի անունները: Յուրաքանչյուրը իր ուժերի և ունակությունների չափով պատվում է Կույսին և մանուկ Քրիստոսին:Վերջինը մի խեղճուկրակ վանական էր, ով նույնիսկ չէր կարող անգիր ասել Սուրբ գրքի տեքստերից մեկը: Նրա ծնողները անգրագետ, շրջիկ կրկեսի դերասաններ էին եղել և որդուն հազիվ սովորեցրել էին որոշ ձեռնածություններ:Եվ երբ հերթը նրան է հասնում, վանականները ցանկանում են հանդիսությունն ավարտել, քանի որ սա խելքը գլխին ոչինչն չէր կարող ասել, բացի վանքը խայտառակելուց: Բայց նա ամբողջ հոգով բաղձում էր Կույսին և Մանուկին տալ իր սրտի մի մասնիկը:Եվ ահա վանական եղբայրների պարսավական հայացքներից հուզված, նա գրպանից նարինջներ է հանում և սկսում նետել օդ ու բռնել, այսինքն՝ անել այն միակ բանը, ինչը կարող էր՝ ձեռնածություն: Եվ միայն այդ պահին է Մանուկ Քրիստոսի շուրթերին ժպիտ հայտնվում, ու նա սկսում է թաթիկները իրար զարկել: Եվ միայն խեղճ ձեռնածուին է պարզում Սուրբ Կույսը որդուն՝ վստահելով իր գիրկն առնել…
► Ալքիմիկոսը մի գիրք վերցրեց, որ բերել էր ճամփորդներից մեկը: Գիրքն առանց կազմի էր, սակայն կարողացավ գտնել հեղինակի անունը՝ Օսկար Ուայլդ: Երբ թերթում էր գրքի էջերը, Նարցիսի մասին մի պատմություն հանդիպեց: Ալքիմիկոսը ծանոթ էր այդ առասպելին. Մի սիրունադեմ տղա ամեն օր գնում էր մոտիկ առվի ափը՝ հիանալու իր գեղեցկությամբ: Նա այնքան էր զմայլված իրենով, որ մի օր էլ ընկավ ջուրը ու խեղդվեց և առվի ափին մի ծաղիկ աճեց, որին «Նարցիս» /հայերեն՝ նարգիզ – Ա.Վ./ անունը տվեցին: Բայց Օսկար Ուայլդը առասպելն այլ կերպ էր պատմում: «Երբ Նարցիսը մեռավ, եկան անտառի աստվածները՝ ոգիները և տեսան, որ քաղցրահամ առուն արցունքից աղի է դարձել: -Ինչու՞ ես լալիս,-հարցրեցին ոգիները: -Լալիս եմ Նարցիսի համար,-պատասխանեց առուն: -Զարմանալի չէ, որ լալիս ես Նարցիսի համար,-ասացին անտառի աստվածները:-Չնայած մենք բոլորս ամեն օր վազում էինք նրա ետևից այս սիրուն անտառով, ի վերջո, դու միակն էիր, որ կարող էիր մոտիկից զմայլվել նրա գեղեցկությամբ: -Իսկ Նարցիսը գեղեցի՞կ էր,-հարցրեց առուն: -Ո՞վ կարող է այդ բանն իմանալ ավելի լավ, քան դու,-պատասխանեցին ապշած ոգիները:-Չէ՞ որ նա էր, վերջապես, որ ամեն օր խոնարհվում էր քո ջրերի վրա: Առուն երկար ժամանակ լուռ էր: Հետո ասաց. -Ես լալիս եմ Նարցիսի համար, բայց երբեք մտքովս չի անցել, թե նա գեղեցիկ է: լալիս եմ նարցիսի համար, որովհետեվ ամեն անգամ , երբ նա ծնկի էր գալիս իմ ափերին. ես նրա աչքերի խորքում տեսնում էի ի՛մ գեղեցկության արտացոլումը»: -Ի՜նչ սքանչելի պատմություն է,-ասաց Ալքիմիկոսը…
► Կյանքն էլ հենց նրանով է հետաքրքիր, որ երազները կարող են իրականություն դառնալ:
► Երազներն այն լեզուն են, որով մեզ հետ խոսում է Տերը: Այն աշխարհի լեզուներից մեկն է: Եվ եթե Տերը մեզ է դիմում մեր հոգու լեզվով, միայն մեզ է հասկանալի լինում նրա ասածը:
► Երբ շուրջդ միշտ նույն մարդիկ են, ինքնին ստացվում է, որ նրանք մխրճվում են քո կյանքի մեջ: Իսկ այդ դեպքում նրանք որոշ ժամանակ անց ցանկանում են կյանքդ փոփոխել: Իսկ եթե դու չես դառնում այնպիսին, ինչպիսին նրանք են ցանկանում քեզ տեսնել՝ նեղանում են: Չէ՞ որ ամեն ոք ճշգրիտ գիտե, թե ինչպես պետք է ապրել այս աշխարհում: Միայն թե չգիտես ինչու, ոչ ոք չի կարողանում ԻՐ սեփական կյանքը կարգավորել: