Դետեկտիվի թագուհին ՝ ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻ.

Անգլիացի գրող Ագաթա Քրիստին ծնվել է  1890թ.  [սեպտեմբերի 15-ին։ Հանդիսանում է դետեկտիվ ժանրի համաշխարհային ամենահայտնի գրողներից մեկը։ Հրատարակել է ավելի քան 60 դետեկտիվ վեպ, 6 սիրային վեպ (Մերի Ուեսթմեկոթ գրական անվամբ), պատմվածքների 19 հավաքածու, պիեսներ։Ագաթա Քրիստիի գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանված են աշխարհի ավելի քան 100 լեզվով, այդ թվում նաև հայերեն։ Նրա «Մկան թակարդ» (The Mousetrap) պիեսը բեմադրվել է 1952 թվականին և առ այսօր չի իջնում բեմի վրայից։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրությամբ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները ըստ թարգմանությամբ աշխարհում առաջինն են, երկրորդ տեղում այդ ցուցանիշով Ժյուլ Վեռնն է։

Նրա ընտանիքում կար երկու երեխա ևս, քույրը՝ Մեջը և եղբայրը՝ Մոնտին։ Սկսել է գրել՝ քրոջը ընդօրինակելով։ Քույրը գրում էր զվարճալի պատմվածքներ։ Ի տարբերություն նրա՝ Ագաթան որոշում է գրել սարսափելի պատմություններ։ Դրանք, հավանության չարժանանալով ծնողների կողմից, ստիպում են Ագաթային երկար ժամանակ մոռանալ ստեղծագործելու մասին։ Հոր մահից հետո ողջ ընտանիքը տեղափոխվում է Կիպրոս, քանի որ այնտեղ կյանքն անհամեմատ էժան էր։ Կիպրոսում Ագաթան դուրս է գալիս հասարակություն։ Նա կրթված էր, գեղեցկատես, բայց, ցավոք, ուներ լեզվական արատ։

Երեկոներից մեկի ժամանակ Մերի Կլարիսը ծանոթանում է Թագավորական Օդային զինամիավորման օդաչու երիտասարդ Արչիբալդ Քրիստիի հետ։ Քրիստին հարուստ չէր։ Ռոմանտիկ Ագաթան սիրահարվում է օդաչուին։

Կիպրոսում այդ ժամանակ պատերազմ էր։ Արչիբալդը ծառայում էր բանակում և շքանշաններ վաստակում, իսկ Ագաթան աշխատում էր Կարմիր խաչի հոսպիտալում, այնտեղ էլ ծանոթանում է բելգիացի փախստականների հետ։ Ամենայն հավանականությամբ հենց այս հանդիպումներն են դարձել հանարահայտ խուզարկու Հերքյուլ Պուարոյի կերպարի ստեղծման շարժառիթը։ Հոսպիտալից հետո նա աշխատում էր դեղատանը։ Այնտեղ նա ուսումնասիրում է դեղերի պատրաստման, և որքան էլ զարամանալի է, ծանոթանում է թույների ստացման եղանակներին։ Հետագայում այդ իմացությունն օգտագործում է իր վեպերում։

Ագաթա Քրիստին գրել է 78 դետեկտիվ, 19 պիես, ինչպես նաև պատմվածքներ, բանաստեղծություններ։ Նա պարգևատրվել է Բրիտանական կայսրության երրորդ աստիճանի շքանշանով, գրական պարգևներով։ 1958 թվականից սկսած նա եղել է դետեկտիվ ակումբի անփոխարինելի նախագահը։ Եվ որքան էլ զարմանալի է, Ագաթան երբեք լրջորեն չի մոտեցել իր արվեստին։ Նա ավելի կարևորում էր իր գիտական նախասիրությունները և ամուսնու գործի նկատմամբ իր հետաքրքրությունը։

Ագաթա Քրիստին համարձակ և ուժեղ կին էր։ Նա օդաչու էր, մեքենա էր վարում, զբաղվում էր ձիավարությամբ և ջրային սպորտով, շատ էր ճանապարհորդում։

Մահացել է 1976 թվականին՝ 85 տարեկան հասակում։ Երկու տարի անց մահանում է նրա սիրելի ամուսինը։ Հարազատները ծանր են տարել Կլարիսի մահը և միշտ հիշել են նրա խոսքերը. «Մահն ամենամեծ արկածն է, որ կարող է պատահել մարդու հետ։ Շնորհակալ եմ քեզ, Տե՛ր, ինձ շնորհած լավ կյանքի և սիրո համար»

Անհետացում

1926 թվականին մահացել է Ագաթիայի մայրը՝ Կլարան։ Նույն թվականի վերջում Ագաթայի ամուսինը՝ Քրիստի Արչիբալթը խոստովանում է, որ կամուսնալուծվի կնոջից, քանի որ սիրահարվել էր իր գոլֆի գործընկեր Նենսի Նիլին։ Ամուսնու հետ վեճերից հետո 1926 թվականի դեկտեմբերի 3-ին Ագաթան հեռացավ իր Բերքշիրում գտնվող տանից ՝ երեխային թողնելով Ռոզալինդույին։ Հեռանալուց առաջ Ագաթան թողել է մի գրություն, որում ասվել է, որ գնում է Յորքշիր։ Նրա անհետացումը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության մեջ, քանի որ գրողն արդեն երկրպագուների մեծ բանակ ուներ։

11 օր շարունակ Քրիստիի գտնվելու վայրը անհայտ էր։ Առավոտյան հայտնաբերվել է Ագաթայի լքված ավտոմեքենան, որի ներսում դրված էր նրա մորթյա վերարկուն։ Ագաթան հայտնաբերվել է մի քանի օր հետո՝ դեկտեմբերի 14-ին։ Ինչպես պարզվեց, Ագաթա Քրիստին գրանցվել է «Թերեզա Նիլլ» անվան տակ՝ Հյուսիսային Յորքշիր նահանգի Հարոոգեյթ քաղաքում գտնվող նորաձև Swan Hydropathic կոչվող հյուրանոցում (այժմ՝ «Old Swan Hotel»): Քրիսթին ոչ մի կերպ չի բացատրել իր անհետացումը, և երկու բժիշկ ախտորոշել են գլխի վնասվածքի պատճառով առաջացած ամնեզիա։ Ագաթա Քրիստիի անհետացման պատճառները վերլուծել է բրիտանացի հոգեբան Էնդրյու Նորմանն իր «Ավարտված դիմանկարը» (անգ. The Finished Portrait) գրքում։    ՈՒսումնասիրելով բոլոր ապացույցները՝ Նորմանը հանգեց այն եզրակացության, որ ծանր հոգեկան խանգարման հետևանքով առաջացել են որոշ բարդություններ։

Երկեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով