Հայերեն առաջին ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ 356 տարեկան է.
ՀԱՅԵՐԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԱՌԱՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ոսկանը հսկայական աշխատանք էր կատարել Հին և Նոր կտակարանների բնագիրը տպագրության պատրաստելու ուղղությամբ.դրա մեջ էր մտնում մի շարք գրքերի նորովի տնատելը ,գլուխների բաժանելը ,առանձին գրքերն ու գլուխները ըստ Վուլգատայի դասավորելը,համելումներ ու խմբագրումներ կատարելը և այլն:
Այս աշխատանքի մի մասն արդեն արված էր հայրենիքում:Ամստերդամում Ոսկանն ավարտում է այդ գործը և 1666 թվականի մարտի 11-ին ,իր աշակերտներ ՝ Կարապետ Անդրիանացու և Օհան Երևանցու հետ սկսում գրքի տպագրությունը:Որևէ հիշատակություն չկա այն մասին ,թե ով է շարել գիրքը:
Ոսկան Երևանցին տպագրության համար իբրև հիմք-բնագիր,ամենայն հավանականությամբ օգտագործել է Հեթում երկրորդ Կիլիկիայի թագավորի անունով հայտնի գրչագիր Աստվածաշունչը ,որն այժմ գտնվում է Մաշտոցի անվան մատենադարանում: Գրչագրի մեջ պահպանված են Ոսկանի ձեռքով կատարված լրացումներն ու խմբագրումները: Այս բնագիրը Ոսկանը խմբագրել է ըստ լատինական Վուլգատայի,ապա տպագրության ժամանակ ավելացրել Հին կտակարանի մի քանի գրքեր գրքեր,որոնք չկան հայերնեն Աստվածաշնչում: Դրանք են Եզրասի չորրորդ գիրքը,Սիրաքի գիրքը և այլն ,որոնք լատիներենից թարգմանել է ինքը Ոսկանը:
Աստվածաշնչի դասական հայերենը ևս Ոսկանը որոշ խմբագրումների է ենթարկել ըստ լատինաբան գրաբարի ,իր թարգմանությունների լեզուն ևս այդ հայերենի ազդեցությունն ուներ:
Արդեն առիթ ունեցել ենք ասել,որ 17-րդ դարում լատինաբան գրաբարը բավական ընդունված էր և ապա,որ հայերեն Աստվածաշնչի հրատարակման միակ հեռանկարը սկսած 1630-ական թվականներից հայերեն թարգմանչած բնագիրը լատինականին համապատասխանեցնելու հետ էր առնչված:
Ոսկան Երևանցին Պ.Պիրոմալիի հետ Հայաստանում սկսելով աշխաըել Աստվածաշնչի բնագիրը Հռոմի քարոզչության ժողովի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ,համոզված էր,որ գիրքը Հռոմում է լույս տեսնելու:
Նույնիսկ մինչև 1664 թվականի կեսերը նա կարծում էր ,թե Հռոմում է տպագրվելու այդ գիրքը:
Գալով Ամստերդամ ,Ոսկանը նախ ՝ այլևս չէր կարող հրաժարվել ըստ Վուլգատայի խմբագրված հայերեն Աստվածաշունչը տպագրելու մտքից,քանի որ տարիների աշխատանք էր կատարված և ապա նա հռոմեկան դավանանք էր ընդունել և Հռոմի հովանավորությունից սպասելիքներ ուներ,հատկապես դրամական,ինչպես և վկայում են փաստաթղթերը:Այս և այլ պատճառներով ,չնայած Ամստերդամում Ոսկանը կարող էր տպագրել ցանկացած հայերեն բնագիրը,բայց ուժի մեջ թողեց Վուլգատայի հրատարակման որոշումը:
Նշենք նաև,որ Ոսկանը,երևի,Ամստերդամում եղած հենց սկզբնական շրջանում միտք ուներ , այնուամենայնիվ,տեղափոխվել կաթոլիկական երկիր,հատկապես ՝ Ֆրանսիա կամ Իտալիա.ապա ՝ Եվրոպայի որոշ մեծամեծ իշխանավորների նա պետք է հայերեն տպագիր ՙՙ Բիբլիան իբրև նվեր մատուցեր:
Հետաքրքրականն այն է,որ Ոսկանի տպագրած Աստվածաշունչը բնավ ջերմ չընդունվեց կաթոլիկական որոշ ղեկավարների կողմից:
Ոսկանը շատ էլ խորացած չի եղել Աստվածաշնչի դասական բնագրի լատինացումը,նա մի միջին դիրք է փորձել գրավել ՝ ընդունելի հայոց տարբեր դավանաբանական համայնքների համար,և դրա մեջ էլ խորհուրդ կա ՝ նաև կաթոլիկ հայերի ազգապահպանման տեսակետից ,քանի որ լատիներեն գրքի փոխարեն նրանց առաջարկվում էր հայերենն ու Հայաստանը:
Ոսկանյան Աստվածաշունչը ,որ բաղկացած է 1462 երկսյուն էջերից ,ունի 21.5/13.5 չափսի շարվածք և 159 պատկեր, տպագրվել է 2 տարի 7 ամսվա ընթացքում /1966թ. Մարտի 11-ից մինչև 1968-ի հոկտեմբերի 13-ը / :
Տպագրությունը վարպետորեն ու խնամքով է կատարված .շատ մաքուր է շարվածքը ,հմուտ են պահպանված տողերի ,սյունակների ,խորագրերի միջև տարածությունները:
Այսպիսի ծավալ և որակ ունեցող տպագրություն հայերը չէին ունեցել մինչև այդ , ինչ պես և չոնեցան դրանից հետո բավական երկար ժամանակ :Այսպիսով, ի վերջո Ամստերդամում մի քանի խանդավառ հայեր կատարելով մայր երկրի պատվերը , կարողացան գլուխ բերել բազմիցս ձախողված ,դժվար գործը,որի թարգմանությամբ ժամանակին սկիզբ էր առել հայ գրականությունն առհասարակ:
Իրավացի էր Լեոն , երբ գրում է <<Տպագրական մամուլը առաջին անգամն էր լույս հանում այն փաստը,որ հայն էլ ընդունակ է երկար ու դաժան աշխատություններով խոշոր հրատարակություններ անել>> :