Ես…ինքս ինձ հետ. ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ
Էդուարդ Իսաբեկյանը ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 8-ին, Երևանի նահանգի Սուրմալուի գավառի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիա)։ Հայրը՝ Հմայակը, զբաղվում էր հողագործությամբ և առևտրով, մայրը տնային տնտեսուհի էր։ 1918 թվականին Իսաբեկյանների ընտանիքը գաղթում է և երկու ամիս Էջմիածնում մնալուց հետո հաստատվում է Երևանում։
2005 թվականից բնակվել է Աշտարակում։ Մահացել է 2007 թվականի օգոստոսի 17-ին։
Իսաբեկյանին նվիրված են բազմաթիվ ստվարածավալ ուսումնասիրություններ, հոդվածներ մենագրություններ։ Հայաստանի ազգային պատկերասրահը հատուկ սրահ է հատկացրել Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների մշտական ցուցադրման համար (այստեղ են գտնվում Իսաբեկյանի աշխատանքներից 121-ը)։ Նրա գեղանկարչական աշխատանքները պահվում են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։ Նկարահանվել են Իսաբեկյան արվեստագետին ներկայացնող տասնյակ ֆիլմեր։ Էդուարդ Իսաբեկյանը ցմահ ընտրվել է «Իգդիր» հայրենակցական միության պատվավոր նախագահ։ Երևանի քաղաքապետարանը Էդուարդ Իսաբեկյանի կենդանության օրոք որոշում է կայացրել ստեղծել նրա աշխատանքների մշտական ցուցադրության սրահ։
Կրթություն
Թիվ 3 տարրական դպրոցից հետո սովորել է Խաչատուր Աբովյանի դպրոցում։
1927-1931 թվականներին սովորել է Երևանի «Գեղարդ» տեխնիկումում, ուր նրան դասավանդել են Սեդրակ Առաքելյանը, Վահրամ Գայֆեջյանը (գեղանկար), Գոհար Ֆերմանյանը (գծանկար)։
1935-1941 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում։ Առաջին երկու տարիներին հաճախել է գրաֆիկայի բաժին, այնուհետև տեղափոխվել գեղանկարի բաժին՝ Կոտե Գզելիշվիլու ղեկավարությամբ։ Դիպլոմային աշխատանքի թեման է եղել «1903 թվականի Բաթումի բանվորների ցույցը»։
Ստեղծագործական գործունեություն
Էդուարդ Իսաբեկյանի հուշատախտակը Երևանում
Իսաբեկյանը բազմաժանր նկարիչ է։ Ստեղծել է գեղանկարչական մեծածավալ ու բարձրարժեք կոմպոզիցիոն կտավներ, դիմանկարներ, բնանկարներ, գրաֆիկական, թեմատիկ-կոմպոզիցիաներ, գրքի ձևավորումներ։ Էդուարդ Իսաբեկյանի արվեստի հիմքը հումանիզմն ու խորը հայրենասիրությունն է, իսկ ոգեշնչման ակունքները՝ հայաշունչ գաղափարները, որոնք նրա գործերում արտահայտվել են Սասունցի Դավթի, Ծովինարի, Սանասարի, Բաղդասարի, Դավիթ Բեկի, Սայաթ-Նովայի, Ակսել Բակունցի, Թամանցիների և ազգային ուրիշ մեծերի կերպարներով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պատկերել է սովետական մարդու հերոսական կերպարը («Մարտ քաղաքի համար», 1942, «Տանյա», 1946), հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը («Դավիթ Բեկ», 1945)։
Քառասունական թվերից հայ կերպարվեստում կոմպոզիցիոն ֆիգուրատիվ ժանրը աննախընթաց վերելք ունեցավ և դրա վառ արտահայտություններից ամենանշանավորը պիտի համարել Իսաբեկյանի արվեստը։ Իսաբեկյանը եղավ թեմատիկ կոմպոզիցիոն ժանրի հիմնադիրը։ Նրա արվեստի հիմքն ազգի անցյալն ու ապագան են, ժողովրդի խրոխտ կեցվածքն ու հիացական ներուժն են։ Նրա թեմատիկ-կոմպոզիցիոն ժանրի գործերը հայ սովետական կերպարվեստի նվաճումներից են։ «Պատանի Դավիթ» (1956, Հայաստանի ազգային պատկերասրահ)», «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903-ին» (1957), «Պատասխան Հազկերտին» (1960, Հայաստանի Ազգային գրադարան) և ուրիշ կտավներ աչքի են ընկնում մոնումենտալ արտահայտչականությամբ, դինամիկ կոմպոզիցիայով, քաղաքացիական հնչեղությամբ։
Մարդու և հայրենի բնության օրգանական կապով են բնութագրվում «Բյուրականցի ծերունին և Արտավազիկ եկեղեցին» (1956), «Ակսել Բակունց»-ը (1956), «Դերենիկ Դեմիրճյան»-ը (1960), «Գանգրահեր տղան» (1964), «Սայաթ-Նովա»-ն (1964)։ Սովետահայ դիմանկարչության լավագույն օրինակներից է «Մոր դիմանկարը» (1944)։
Հայաստանի բնության, հնադարյան բերդերի ու տաճարների էպիկական նկարագիրը Իսաբեկյանի բնանկարների թեմատիկ առանցքն են կազմում. «Տաթևի ձորում» (1959), «Եզները ջրանցույց կամրջի մոտ» (1959), «Խնձորեսկ» (1962)։
Գեղանկարչական հագեցվածությամբ են բնորոշվում «Հորովելը» (1956, Հայաստանի ազգային պատկերասրահ), «Ջրհորի մոտ» («Չվերադարձան», 1965), «Ծառերի շվաքում» (1966), «Արտավազդի մահը» (1966)։ Լայն ճանաչում են գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» (1952) և Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպերի նկարազարդումները։ Հեղինակ է գծանկարների, նկարչուհի Արփենիկ Նալբանդյանին նվիրված գրաֆիկական շարքերի։
Կերպարվեստի բնագավառում 1985 թվականի Հայկական ԽՍՀ պետական մրցանակի են ներկայացված ՀՍԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի «Ավարայրի ճակատամարտը», «Հարսանյաց երթ», «Առավոտ» կտավները և երեք գործ՝ «Անհանգիստ ձիեր» շարքից։ Մրցանակի են արժանացել նաև «Սայաթ-Նովա» և «Խաչատուր Աբովյանի դիմանկարը» աշխատանքները։
Աշխատանքային գործունեություն
1931-1935 թվականներին աշխատել է գյուղացու տանը՝ աշխատակցելով «Պիոներ կանչ», «Ավանգարդ», «Սովետական Հայաստան» թերթերի խմբագրություններին որպես նկարիչ՝ ձևավորելով նաև տոնական համարների առաջին էջերը
1943 թվականին՝ ՀԽՍՀ կոմկուսի կողմից գրողներ Նաիրի Զարյանի, Սողոմոն Տարոնցու հետ գործուղվում է գործող բանակ՝ 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա
1941 թվականին ընդունվել է Հայաստանի կերպարվեստագետների միություն
1943-1945 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դասախոս
1945 Դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (2000 թվականից՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա)՝ գլխավորելով ստեղծագործական արվեստանոցներից մեկը (1963 թվականից՝ պրոֆեսոր)
1954-1956 թվականներին՝ Հայաստանի կերպարվեստագետների միության քարտուղար
1965-1966 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչ
1967-1986 թվականներին՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն
1970 թվականին բացել է Հայաստանի պետական պատկերասրահի մասնաճյուղը Էջմիածնում
1972 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Ջերմուկում
1973 թվականի նոյեմբերի 6-ին՝ Հրազդանում
1973 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան Երևանում
1974 թվականի հունիսի 10-ին՝ Կիրովականում
1978 թվականի նոյեմբերի 29-ին՝ Լենինականում
1978 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Մարտունիում
1979 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Եղեգնաձորում
1980 թվականի մարտի 25-ին՝ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան Ջաջուռում
1987 թվականի նոյեմբերի 6-ին՝ Ալավերդիում
Ցուցահանդեսներ
Անհատական ցուցահանդեսներ
1947 թ. Երևան
1965 թ. Անհատական ցուցահանդես 50-ամյակի առթիվ, Նկարիչների միություն, Երևան
1966 թ. Թբիլիսի
1983 թ. Ռաբաթ, Մարոկկո
1985 թ. Երևան, Էջմիածին
1988 թ. Մոսկվա, ՀԽՍՀ նկարիչների միության կենտրոնական տուն
1994 թ. Հալեպ
1994 թ. Երևան
1996 թ. Լոս Անջելես, ԱՄՆ
2004 թ. Անհատական ցուցահանդես 90-ամյակի առթիվ, Երևան
2006 թ. «Ակադեմիա»ցուցասրահ, Երևան
2009 թ. Երևան, Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ
2014 թ. Անհատական ցուցահանդես 100-ամյակի առթիվ, Երևան, ՀԱՊ[5][6]
Խմբակային ցուցահանդեսներ
Էդուարդ Իսաբեկյան
1931 թ. Առաջին անգամ մասնակցել է Հայաստանի Լենինյան Կոմերիտմիության կողմից կազմակերպված երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսին «Պավլիկ Մորոզով» աշխատանքով։ Պարգևատրվել է սանատորիական ուղեգրով Նոր Աֆոն
1941 թ. «Խորհրդային Հայաստանի նկարիչները՝ Հայրենական մեծ պատերազմին», Երևան
1942 թ. «Կարմիր բանակի հերոսականությունը», Երևան
1941 թ. «Հայրենական մեծ պատերազմ», Թբիլիսի
1941 թ. «Հայրենական մեծ պատերազմ» հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված հեղափոխության 25-ամյակին, Երևան
1943 թ. «1942 թվականի էտյուդների ցուցահանդես», Երևան
1943 թ. «Գծանկարների և ջրաներկի ցուցահանդես», Երևան
1944 թ. «Համամիութենական ավտոնոմ և ՌՍՖՍՀ մարզային նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», Մոսկվա
1946 թ. «Գարնանային ցուցահանդես», Երևան
1947 թ. «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես», Մոսկվա -Լենինգրադ
1947 թ. «Երկրորդ մայիսյան ցուցահանդես», Երևան
1947 թ. «Հեղափոխության 30-ամյակին նվիրված Խորհրդային Հայաստանի նկարիչների հոբելյանական ցուցահանդես», Երևան
1947 թ. «ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի ընտրություններին նվիրված շրջիկ արվեստանոցի 24-րդ ցուցահանդես», Երևան
1948 թ. «Հայաստանի նկարիչների գրաֆիկայի ցուցահանդես», Մոսկվա
1948 թ. «Սովետական բանակի 30-ամյակին նվիրված Հայաստանի նկարիչների ցուցահանդես», Երևան
1949 թ. «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես», Մոսկվա
1949 թ. «Ստալինի ծննդյան 70-ամյակին նվիրված գեղարվեստական ցուցահանդես», Երևան
1950 թ. «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես», Մոսկվա
1950 թ. «Հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», Երևան
1950 թ. «Սովետական բանակի 30-ամյակին նվիրված գեղարվեստական ցուցահանդես», Երևան
1952 թ. «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես», Մոսկվա
1952 թ. «Գեղարվեստական ցուցահանդես», Երևան
1952 թ. «Շրջիկ ցուցահանդես Հայաստանի պետական պատկերասրահի ֆոնդերից», Երևան
1953 թ. «Գեղարվեստական ցուցահանդես», Երևան
1956 թ. 10-օրյակ՝ Մոսկվա
1957 թ. Բուխարեստ
1960 թ. «Խորհրդային Հայաստանի 40-ամյակին նվիրված հոբելյանական հանրապետական գեղարվեստական ցուցահանդես», Երևան
1962 թ. «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես», Երևան
1963 թ. «Հայաստանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», Երևան
1963 թ. 10-օրյակներ՝ Ռիգա, Լենինգրադ, Ալմա-Աթա, Քիշինև
1964 թ. «Հայաստանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», Երևան
1965 թ. Մասնակցում է Հայ արվեստի տասնօրյակի կերպարվեստի ցուցահանդեսին Բուլղարիայում։
1967 թ. «Էքսպո-67», Մոնրեալ
1967թ. Նկարիչների միություն
1968 թ. Պրահա
1969 թ. Սոֆիա
1969 թ. «Հովհաննես Թումանյանը կերպարվեստում», Երևան
1970 թ. «1969 թվականին կատարած Հայաստանի նկարիչների մեկ աշխատանքի ցուցահանդես», Երևան
1970 թ. «Կոմիտասը հայ կերպարվեստում», Երևան
1970 թ. « Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված Հայաստանի նկարիչների ստեղծագործությունների հանրապետական հոբելյանական ցուցահանդես», Երևան
1971 թ. Կառավարական պատվիրակության կազմում մեկնում է Փարիզ՝ «Ուրարտուից մինչև մեր օրերը» հայ կերպարվեստի ցուցահանդեսի կազմակերպման առիթով
1971 թ. «1970 թվականին կատարած Հայաստանի նկարիչների մեկ աշխատանքի ցուցահանդես», Երևան
1971թ. Անդրկովկասի երեք հանրապետությունների նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, Մոսկվա
1972 թ. «Հոբելյանական գարուն.ՍՍՀՄ 50-ամյակին նվիրված 15 հանրապետությունների նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», Երևան
1972 թ. Բեյրութ
1973 թ. Բելգրադ
1974 թ. «Հայաստանի պետական պատկերասրահի Կիրովականի մասնաճյուղ», Կիրովական
1976 թ. «Անդրկովկասյան հանրապետությունների նկարիչների ցուցահանդես», Երևան
1976 թ. «1975 թվականին կատարած Հայաստանի նկարիչների մեկ աշխատանքի ցուցահանդես», Երևան
1976 թ. «Հանրապետական գեղարվեստական ցուցահանդես», Երևան
1990թ. Մայիսի 4. Զորավար Անդրանիկի 125-ամյակին նվիրված ցուցահանդես, Գլենդել, ԱՄՆ
1996թ. «Ձոն քաջաց», Երևան
2002թ. Սեպտեմբեր 13. Հայաստանի նկարիչների միությունը 70 տարեկան
2019թ. Հուլիսի 3. «Կոմիտաս-Թումանյան», Հայաստանի նկարիչների միություն
2019թ. Նոյեմբերի 10. «Ծաղիկներ մարտիկներին», Հայաստանի ազգային պատկերասրահ
Կոչումներ, պարգևներ
1931 թ. Առաջին անգամ մասնակցել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության կողմից կազմակերպված երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսին «Պավլիկ Մորոզով» աշխատանքով։ Պարգևատրվել է սանատորիական ուղեգրով Նոր Աֆոն։
1944 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր
1952 թ. Ստացել է դոցենտի կոչում Մոսկվայում
1956 թ. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
1963 թ. ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ
1963 թ. Պրոֆեսորի պաշտոնակատար
1967 թ. Հաստատվել է որպես պրոֆեսոր Մոսկվայում
1984 թ. Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի պատվոգիր
1986 թ. Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դիպլոմ
2001 թ. ՀՀ «Մեսրոպ Մաշտոցի» շքանշան, Երևանի պատվավոր քաղաքացի
2004 թ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան
նոյեմբերի 6 — Թեքեյան մշակութային միության բարձրագույն պարգև՝ «Ադամանդակուռ Արարատ»
նոյեմբերի 6 — Կրթության և Գիտության նախարարության բարձրագույն պարգև՝ «Ոսկեմեդալ»
Իսաբեկյան քաղաքացի
1952 թ. ՍՄԿԿ անդամ
1953 թ. քաղաքային խորհրդի պատգամավոր
1956 թ. քաղաքային խորհրդի պատգամավոր
1967 թ. քաղաքային խորհրդի պատգամավոր
Ընտանիք
Հայրը՝ Հմայակ Իսաբեկյան,
Մայրը՝ Սաթենիկ Ղազարյան,
Կինը՝ Արփենիկ Նալբանդյան, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի, Դմիտրի Նալբանդյանի քույրը։ Ամուսնացել են 1940 թվականին,
Որդին՝ Մհեր Իսաբեկյան, նկարիչ,
Որդին՝ Արամ Իսաբեկյան, պրոֆեսոր, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Մովսես Խորենացի շքանշանակիր,
Երկրորդ կինը՝ Ռոզա Մուրադյան, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի քույրը,
Քույրը՝ Կարինե Իսաբեկյան, քրոջորդին՝ Ռաֆայել Համբարձումյան (1926-1981), քանդակագործ,
Քույրը՝ Ռուզան Իսաբեկյան, հայ մեխանիկ, պետական-քաղաքականգործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Նագուշ Հարությունյանի կինը,
Եղբայրը՝ Հրայր Իսաբեկյան, ՀՀ վաստակավոր շինարար (1958)։
Ստեղծագործություններ
Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
Ավարայրի ճակատամարտը (կտավ)
Պատանի Դավիթ (կտավ)
Դուրս տաճարից (կտավ)
Ակսել Բակունց (կտավ)
Նավզիկե (կտավ)
Պատասխան Հազկերտին (կտավ)
Բնորդուհին (Արվեստանոցում)
Առևանգումներ (շարք, կտավ)
Գնչուհին թութակով (կտավ)
Գիշերային Աշտարակ (կտավ)
Վարդանանք (նկարազարդումներ)
Իգդիրի երևելիները. Թաղում Իգդիրում (կտավ)
Ձեր կենացը (կտավ)
Բանջարանոցում (կտավ)
Իգդիրյան նախաճաշ (կտավ)
Հարսանյաց երթ Կողբից Իգդիր
Մայրս և ես (կտավ)
Անդորր. Բնության գրկում (կտավ)
Տանյա (կտավ)
Վրացի ծերուկը (կտավ)
Հեռացողը (կտավ)
Ոտքդ զգույշ դիր հողին (կտավ)
Այդ տղաները (կտավ)
Մթնշաղ (կտավ)
Չվերադարձան (կտավ)
Սայաթ-Նովա (Իսաբեկյանի կտավ)
Արտավազդի կործանումը (կտավ)
Անհանգիստ ձիեր (նկարաշար)
Մոր դիմանկար
Հորովել (կտավ)
Հաղպատի գյուղացիների ապստամբությունը
Ծովինար (կտավ)
Ծերունու առավոտը
Դերենիկ Դեմիրճյանի դիմանկարը
Դավիթ Բեկ (կտավ)
Ակադեմիկոս Գամսախուրդիայի դիմանկարը
Աբովյանը Արարատի բարձունքներում
Աշտիշատի ժողովը (կտավ)
Բնանկար։ Մախինջաուրի
Ինքնանկար (Իսաբեկյան)
Կարդացե նաև ՝ http://eduardisabekyan.com/?p=7329