Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիքն է…
Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիքն է: Այն գտնվում է Փոքր Ասիայի,Սև ծովի ,Կուր գետի ավազանի , Իրանական սարահարթի և Միջագետքի միջև` զբաղեցնելով շուրջ 400 հազ. քառ. կմ. տարածք:Լեռնաշխարհի տարածքն ընկած է ներկայիս Հայաստանի Հանրապետության ,Թուրքիայի, Իրանի,Ադրբեջանի ու Վրաստանի սահմաններում:
Հայերի ազգածագման մասին հայկական ավանդության մե համաձայն հայերը սերում են Հայկ դյուցազնից:Հնում հավատում էին ,որ նա ջրերի և իմաստության աստված Հայայի որդին է: Ավելի ուշ
քրիստոնեկան դարաշրջանում,Հայկ նահապետին համարում էին Նոյի Հաբեթ որդու ժառանգներից Թորգոմի որդին : Հնագույն վիպասի համաձայն `դյուցազն Հայկը հաղթել է Միջագետքի բռնակալ Բելին և դրել հայոց անկախ պետականության սկիզբը:
Գիտեք որ…
2700կմ է Եփրատի երկարությունը ,որն Առաջավոր Ասիայի ամենաերկար գետն է և սկիզբ է առնում Հայկական լեռնաշխարհից :Մեծ Հայքի նահանգների մեջ առաջինը նշվում էր Բարձր Հայքը ,քանի որ այնտեղ էին գտնվում հայոց դիցարանի գլխավոր աստվածների պաշտամունքային կենտրոնները: |
Պատմության ընթացքում հայերը ստեղծել են բազմաթիվ պետական կազմավորումներ:Դրանցից առավել նշանավոր են Մեծ Հայքը ,որը հայտնի էր 15 մեծ նահանգներով,Փոքր Հայքը ,Կոմմագենեն և Կիլիկիան :Ներկայիս ՀՀ-ն և ԼՂՀ-ն գտնվում են Մեծ Հայքի ` Այրարատ,Գուգարք,Սյունիք,Արցախ և ՈՒտիք նահանգներում:
Հայկական լեռնաշխարհի բարձրագույն լեռնագագաթը Մեծ Արարատն է կամ Մասիսը ,որն ունի ծովի մակերևույթից 5165մ բարձություն: Նրա Կրտսեր եղբայր Փոքր Արարատը կամ Սիսն ունի 3925 մ բարձրություն:Մեծ և Փոքր Արարատ լեռներից սկիզբ է առնում Հայկական Պար լեռնաշղթան ,որը լեռնաշխարհը բաժանում է հյուսիսային և հարավային:
Հայկական լեռնաշխարհի լճերը …
1.ՈԻրմիո լիճ `
Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր և ամենիաղի լիճն է ,այնքան աղի ,որ լճում ոչ մի տեսակ ձուկ չի բազմանում:Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ:
2.Վանա լիճ`
Հայկական լեռնաշխարհի երկրորդ խոշորագույն լիճն է ,որի ջրերն աղի են :Հնում կոչվել է Նաիրի երկիր, Տոսպա,Բզնունյանց ,Ռշտունյանց ծով, Աղի ծովակ,Հայկա լիճ:
3. Սևանա լիճ `
Հայաստանի Հանրապետության խոշարագույն լիճն է ,նաև ` Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր քաղցրահամ լիճը:Հնում կոչվել է Գեղամա և Գեղարքունյանց ծով:
4.Արաքս գետ `
Հայկական լեռնաշխարհի խոշորագույն գետերից է միակն է,որն ամբողջությամբ հոսում է պատմական Հայաստանի տարածքով:Ժողովուրդն այն համարել է հայոց << մայր գետ>>:
5.Տիգրիս գետ`
Տիգրիսը գոյանում էր երկու բազուկներից ` Արևելյան և Արևմտյան Տիգրիս գետերից:Տիգրիսի վերին ավազանում էր գտնվում հայոց Տիգրանակերտ մայրաքաղաքը:
Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր և ամենաաղի լիճը:
Ո՞ր գետն էր հոսանքի մեծագույն մասով կազմում Մեծ Հայքի Հյուսիսային սահմանը:
Հնում ի՞նչ անվամբ էր հայտնի ՈՒրմիո լիճը: