ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ այբբենական կարգով- ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻ

Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը հայերեն թարգմանությամբ դրվել է ընթերցողի սեղանին:1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանն իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները:Ագաթա Քրիստին գրանցված է «Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում»՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից:Նրա պատկերավոր սպանությունների առեղծ­­վածները տասնամյակներ շարունակ հետա­­պնդել են ընթերցողներին: Հեղինակի գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգ­մանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով:«Սպանություններ այբբենական կարգով» գրքի թարգմանիչն է Էդիտա Շադոյանը։ Առաջիկայում ընթերցողի սեղանին հայերեն թարգմանությամբ կդրվեն Քրիստիի մյուս բեսթսելերները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով