ԼԻԴԵՐԻ ծեսերը.ԱՊՐԻՐ ՆՎԱՃԵԼՈՎ…

Բոլոր տիպի գործունեություններում ահռելի նշանակություն ունեն ծեսերն ու ծիսակատարությունները: Առաջին հայացքից դրանք կարող են ձևական թվալ ,սակայն դա միայն թվում է :Մարդ արարածն իր ամբողջ պատմության ընթացքում կարիք է ունեցել և կատարել է հազար ու մի մեծ ու փոքր ծեսեր:Ծիսակատարություն կամ ծես ասելով,պարտադիր չէ ,որ հասկանանք միայն կրոնական բնույթի ծես,դրանք լինում են նաև մասնագիտական, առօրեական և  այլ բազմաթիվ ուղղվածությունների: Օրինակ ` ձեռքով բարևելը,բաժակ խփելը ,սովորական  կենցաղային մի փոքրիկ ծես է, որը բոլորը կատարում են  ամենայն պատասխանատվությամբ:

ԳԻՏԵԻ ՞Ր `

Ձեռքով բարևելու ավանդույթը եկել է շատ գործնական մի իրողությունից :Երբ թշնամի բանակների զինվորականները ինչ-որ առիթով ստիպվածեն եղել միմյանց հետ զրուցել ,մոտենալիս բռնել են միմյանց արմունկնեևը , ստուգելու համար ,թե արդյոք թշնամին զենք չի թաքցրել շորի թևքի մեջ Խնջույքի ժամանակ բաժակներն իրար խփելու ավանդույթը եկել է նրանից ,որ բարեկամները բաժակներն այնքան ուժեղ են խփել իրար,որ մեկի բաժակից գինին լցվի մյուսի բաժակը ,և եթե հանկարծ մեկի գինին թունավորված լինի ,ապա կմեռնեին երկուսն էլ: Նույնիսկ հիմա էլ որոշ շրջանակներում ընդունված է խփել ավագ ու հարգված մարդու բաժակի ներքևի մասին,որպեսզի ներքևի խփողի բաժակի պարունակությունից ավագի բաժակը ոչին չլցվի,այլ ընդհակառակը`միայն ավագի բաժակից թափվի կրտսերի բաժակի մեջ Կրտսերն այդ քայլով ցույց է տալիս ,որ ինքը պատրաստ է մեռնել ավագի հետ ,եթե նրան թունավորել են,և հակառակը ` կրտսերը չի ուզում,որ ավագն իր հետ մեռնի ,եթե հանկարծ իրեն թունավորած լինեն…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով