Հետաքրքիր փաստեր ողջ աշխարհի ու մարդկանց մասին…

  • Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուքերբերգը կարմիր-կանաչ գույների կուրություն ունի և կապույտ գույնը նրա համար ամենահեշտ տեսանելի գույնն է: 

 

  • Երբ Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավը՝ «Մոնա Լիզան», գողացան 1911թ.-ին, այն ժամանակ 30-ամյա Պաբլո Պիկասոն կասկածյալներից մեկն էր: Նրան նույնիսկ հարցաքննել են այս գործով: 

 

  • Հոլանդիայում ոստիկաններն իրենց հետ խաղալիք արջուկներ են պահում. պատճառն այն է, որ աշխատանքի ժամանակ նրանք կարող են հանդիպել տրավմայի ենթարկված երեխայի: 

 

  • Բարբի տիկնիկի ամբողջական անունն է Բարբարա Միլիսենթ Ռոբերթս, իսկ Քենինը՝ Քենեթ Քարսոն: 

 

  • Նյու Յորքից ոչ շատ հեռու մի փոքրիկ քաղաք է գտնվում Լիլի Դեյն անունով, որտեղ ընդամնեը 275 մարդ է ապրում: Այս մարդիկ էքստրասենսներ են, կամ էլ օժտված են գերբնական այլ կարողություններով: 
  • Մոտ 2մլրդ մարդ սնվում է միջատներով՝ իր դիետայի շրջանակներում: 

 

  • Հին Հունաստանում հավատում էին, որ մարդ կարղ էր գայլի փոխակերպվել, եթե ուտեր մարդու միս: 

 

  • Մեր ուղեղը բավական էներգիա է ստեղծում լամպը վառելու համար: 

 

  • Գինեսի գրքում նշվում է, որ միայն Մեծ Բրիտանիայում գարեջրի 93,000 լիտրը կորչում է դեմքի մազածածկույթում՝ բեղեր, մորուք: 

 

  • Կան կատուներ, որոնք ալերգիա ունեն մարդկանցից: 

 

  • Եթե ագռավներին վարժեցնեն, ապա նրանք ավելի լավ կկարողանան խոսել, քան թութակները: 

 

  • Չերոֆոբիայի՝ վախ հաճույք ստանալուց ու երջանիկ լինելուց: 

 

  • Հնում ֆիլմի թրեյլերները ցույց են տրվել ֆիլմի ցուցադրությունից հետո և սա է պատճառը, որ դրանք կոչում են թրեյլեր՝ անգլերեն՝ «trailer», թարգմանաբար նշանակում է կցասայլ:

 

  • Սրտի կաթվածներն ավելի հաճախակի են տեղի ունենում երկուշաբթի օրերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով