Մահվան պես հզոր .ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ

Գի դը Մոպասանը ծնվել է 1850 թ. օգոստոսի 5-ին Դյեպ քաղաքի մերձակա Միրոմենիլ բնակավայրում։ Նրա հայրը՝ Գյուստավ դը Մոպասանը, պատկանում էր Լոթարինգյանների ազնվական տոհմին։ Նա ամուսնացավ Լաուրա լե Պուատվենի հետ, ով էլ բուրժուական ընտանիքից էր։ Մոպասանը մանկուց աչքի է ընկել հիանալի առողջությամբ, չնայած նրա մայրը տառապում էր նևրոզով, իսկ կրտսեր եղբայրը (մասնագիտությամբ բժիշկ) մահացավ հոգեբուժարանում։ Սեմինարիայում մի կարճ ժամանակ սովորելուց հետո այնտեղից հեռացվեց և տեղափոխվեց Ռուանի լիցեյ։ Լիցեյում սովորելու տարիներին Մոպասանը մտերմացավ պոետ Լուի Բույեի և Ֆլոբերի հետ, ով էլ դարձավ երիտասարդի ուսուցիչը։ 1869 թ. ավարտելով լիցեյը, խորհրդակցելով մոր և Ֆլոբերի հետ՝ նա ուղևորվեց Փարիզ՝ իրավագիտություն ուսումնասիրելու։ Սակայն պատերազմը խախտեց բոլոր պլանները։

Մասնակցելով ֆրանս-պրուսական պատերազմին որպես շարքային զինվոր՝ Մոպասանը հետագայում լրացրեց իր ուսումը ինքնակրթությամբ. նրան հատկապես հետաքրքրում էին բնական գիտությունները։

Ընտանիքի սնանկացումը ստիպեց Մոպասանին աշխատանքի անցնելու ծովային նախարարությունում, որտեղ պաշտոնավարեց մոտ 10 տարի։ Ավելի քան վեց տարի նա ստեղծագործում էր, մշակում ու հաճախ պատռում էր իր գործերը և համարձակվեց տպագրվել միայն այն բանից հետո, երբ Գյուստավ Ֆլոբերը նրա ստեղծագործությունները համարեց բավականաչափ հասուն և հետևողական։

Մոպասանի առաջին պատմվածքը լույս տեսավ 1880 թ. «Les soirées de Médan» ժողովածուում Զոլայի, Ալեկսիսի, Սեարի, Էնիկայի և Հյուիսմանսի ստեղծագործությունների հետ մեկտեղ։ Սկսնակ գրողը գրական շրջանակներին ապշեցրեց հատկապես իր «Boule de suif» ստեղծագործությամբ։ Նույն թվականին Մոպասանը տպագրեց «Բանաստեղծություններ» («Des vers») (1880) ժողովածուն, որտեղ գեղարվեստական մակարդակով առանձնանում էին «Le mur», «Au bord de l’eau», «Désirs» и «Vénus rustique» բանաստեղծությունները։ Այս ժողովածուում զետեղված դրամատուրգիական փորձը («Histoire du vieux temps») թույլ տվեց Մոպասանին դառնալ «Գոլուա» («Gaulois») թերթի ժամանակագիր։ Հենց այս ժամանակ նա թողեց ծովային նախարարությունում իր պաշտոնը։ Թեև Մոպասանը իր գրական կարիերայի սկզբում Զոլայի հետևորդի համբավ ուներ, նա «նատուրալիստական» դպրոցի համակիրներից չէր. նատուրալիզմը ՝ համարում էր նեղ և միակողմանի գրական մեթոդ։ «Պիեռ և Ժան» վեպի նախաբանում Մոպասանը դատապարտում է դոկտրինյոր իրատեսությունը և իր արվեստի հիմնական մասը համարում է այն արվեստը, որը հստակ և համոզիչ ներկայացնում է ընթերցողին իրականության նկատմամբ իր սուբյեկտիվ տեսակետները։

Մոպասանը 11 տարվա ընթացքում ստեղծեց փոքր պատմվածքների մի շարք ժողովածուներ, որոնք վերնագրվում էին նրանցում տեղադրված առաջին պատմվածքի անունով (16 հատոր)։ Միաժամանակ գրեց այնպիսի վեպեր, ինչպիսիք են «Մի կյանքը» (Une vie) (1883), «Սիրելի բարեկամ» (Bel Ami) (1885), «Մոնտ-Օրիոլ» (Mont-Oriol) (1887), «Պիեռ և Ժան» (Pierre et Jean) (1888), «Մահվան պես հզոր» (Fort comme la mort) (1889) և «Մեր սիրտը » (Nôtre coeur) (1890)։

Այս ստեղծագործությունները թույլ տվեցին Մոպասանին առաջնային դիրք ապահովել իր ժամանակի ֆրանսիական գրականության մեջ, հատկապես վիպագրության և նովելագրության բնագավառներում։ Ֆրանսիացի լավագույն քննադատները միաձայն հիացմունքով էին արտահայտվում Մոպասանի մասին։

Մոպասանի ստեղծագործությունները մեծ հաջողություն ունեին. նրա շահույթը հասնում էր 60 հազար ֆրանկի։ Մորն ու եղբորը ֆինանսապես ապահովելը Մոպասանը իր պարտքն էր համարում։ Սակայն ուղեղի գերլարված աշխատանքը չափազանց ծանր անդրադարձավ գրողի առողջության վրա։ Դրան գումարվեց ևս մեկ հիվանդություն. Մոպասանը հիվանդացավ սիֆիլիսով։

1884 թվականից Մոպասանի մոտ սկսվում են նյարդային ջղագարություններ. աճող հիասթափության պատճառով նա ընկնում է անհանգիստ իդեալիզմի աշխարհ։ Այս տրամադրությունը արտացոլվել է մի շարք պատմվածքներում, ինչպես, օրինակ, «Օրլյա»-ում (Horla)։ Հոգեկան հանգիստը չեն կարողանում վերականգնել ո՛չ աշխարհիկ հաջողությունները, ո՛չ «Revue des Deux Mondes»-ի հետ համագործակցությունը, ո՛չ «La Paix du ménage» կատակերգության համար ստացված ակադեմիական մրցանակը։ 1891 թ. դեկտեմբերին նյարդային ջղագարությունների արդյունքում Մոպասանը ինքնասպանության փորձ կատարեց։ Պասիի մոտ գտնվող հոգեբուժարանում բուժվելու սկզբնական շրջանում Մոպասանի գիտակցությունը վերադառնում էր, սակայն շուտով ջղագարությունները հաճախակի դարձան։ Նա մահացավ ուղեղի կաթվածից։

 

Մատենագիտություն

Վեպեր

Մադմուազել Ֆիֆի, 1882

  • Մի կյանք/ Une vie (1883)
  • Սիրելի բարեկամ/ Bel Ami (1885)
  • Մոն-Օրիոլ/ Mont-Oriol (1887)
  • Պիեռ և Ժան / Pierre et Jean (1888)
  • Մահվան պես հզոր/ Fort comme la mort (1889)
  • Մեր սիրտը/ Notre coeur (1890)
  • Ցանկության կրակը (անավարտ)
  • Այրող հոգի (անավարտ)
  • նգելյուս (անավարտ)

Նովելներ

  • Թմբլիկը
  • Բուատել
  • Ֆերմայի սպասուհու պատմությունը
  • Ընտանիքում/En famille
  • Մադմուազել Ֆիֆի
  • Տիկին Բատիստ
  • Մահճակալը
  • Խե՞նթ
  • Սիրո խոսքեր
  • Փարիզյան արկած/ Une aventure parisienne
  • Սիրո փորձը

Պիեր և Ժան

  • Երկու հայտնիներ
  • Տոնից առաջ
  • Հնարք
  • Երկու ընկեր
  • Գողը
  • Նորմանդական կատակ
  • Պիերո
  • Իվետա
  • Վզնոցը
  • Սիմոնի հայրը
  • Ժյուլի Ռոմեն
  • Անպիտան գեղեցկություն
  • Փորձությունը
  • Դիմակ
  • Դիմանկար
  • Տատիկի խորհուրդները
  • Մենամարտ
  • Սիրո փորձը
  • Ամանորյա նվեր
  • Հոգնություն
  • Կոկո

Ճարպի գունդ

  • Ռոնդոլի քույրերը
  • Պարոն Պարան
  • Տուան
  • Նավահանգիստ
  • Թափառաշրջիկը
  • Սեր
  • Գերիները
  • Օժիտը
  • Զբոսանքը
  • Զղջում
  • Մարտենի դուստրը
  • Նա՞
  • Պարանը

Պատմվածքների ժողովածու

  • Օրվա և գիշերվա պատմվածքներ

Պատմվածքներ

  • Հորեղբայր Բոնիֆասի բացահայտած հանցագործությունը
  • Հայր
  • Ճանաչում
  • Ծերունին

Վզնոցը

  • Վախկոտը
  • Հարբեցողը
  • Վրիժառություն/ Une vendetta 1883
  • Ձեռքը
  • Աղքատը
  • Երեխան
  • Իրական պատմություն
  • Հիշողություն
  • Անիծված հացը
  • Հավանոցը
  • Ինքնասպանները
  • Վերադարձը
  • Լքվածը
  • Պահակը
  • Վաճառվում է
  • Մկրտություն
  • Միայնություն
  • Զինվորիկը

Էկրանավորում

Գի դը Մոպասանի հայերեն թարգմանված երկերի մատենագիտություն

  • Գիւի դը Մօպասան «Երեք զրոյց», Մոսկուա, 1889, 37 էջ։
  • Գիւի դը Մօպասան «Գիւղական աղքատ», Թիֆլիս, 1891, 32 էջ։
  • Գիւի դը Մօպասան «Երկու վէպիկ», Թիֆլիս, 1896, 32 էջ։
  • Գիւի դը Մօպասան «Քսան վէպիկներ եւ զրոյցներ», Թիֆլիս, 1897, 244 էջ։
  • Գիւի դը Մօպասան «Հայր Միլոնը», Բագու, 1902, 16 էջ։
  • Գիւի դը Մօպասան «Գեղեցկուհու խոստովանութիւնը եւ հանգուցեալի գաղտնիքը», Բագու, 1903, 22 էջ։
  • Գիւի դը Մօպասան «Մի կեանք (վէպ)», Թիֆլիս, 1906, 428 էջ։
  • Գիւի դը Մօպասան «Սատանայ», Թիֆլիս, 1912, 16 էջ։
  • Գիւի դը Մօպասան «Ճարպագունդը», «Զարդը», Թիֆլիս, 1913, 84 էջ։
  • Գիւի դը Մօպասան «Գերիները», Թիֆլիս, 1915, 24 էջ։
  • Գիւի դը Մօպասան «Մեղքին զաւակը», Կ. Պոլիս, 1923, 64 էջ։
  • Կի տը Մօբասան «Վիպակներ», Աթէնք, 1923, 16 էջ։
  • Գիւի դը Մօպասան «Տիկին Հիւսօնի վարդենին», «Չորս ֆանթէզի», Աղէքսանդրիա, 1928, 44 էջ։
  • Գյուի դը Մոպասան «Ընտիր պատմվածքներ», Յերևան, 1935, 220 էջ։
  • Գյուի դը Մոպասան «Ծովի վրա», Յերևան, 1938, 14 էջ։
  • Գի դը Մոպասան «Մադմուազել Ֆիֆի (պատմվածքներ 1870-1871 թթ. ֆրանս-գերմանա-կան պատերազմից)», Երևան, 1942, 192 էջ։
  • Գի դը Մոպասան «Ընտիր երկեր», Երևան, 1950, 692 էջ։
  • Գի դը Մոպասան «Մի կյանք (վեպ)», Երևան, 1951, 276 էջ։
  • Գի դը Մոպասան «Սիրելի բարեկամ (վեպ)», Երևան, 1953, 460 էջ։
  • Գի դը Մոպասան «Մահվան պես հզոր (վեպ)», Երևան, 1961, 260 էջ։
  • Գի դը Մոպասան «Վալտեր Շնաֆսի արկածը», Երևան, 1962, 48 էջ։
  • Գի դը Մոպասան «Մոնտ-Օրիոլ (վեպ)», Երևան, 1977, 284 էջ։
  • Գի դը Մոպասան «Ձիթենու այգին (նովելներ)», Երևան, 1985, 240 էջ։
  • Գի դը Մոպասան «Սիրելի բարեկամ (վեպ)», Երևան, 2013, 384 էջ։
  • Գի դը Մոպասան «Ընտիր նովելներ», Երևան, 2017, 436 էջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով