Ընթերցասերների համար գրքային ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ մեջբերումներ…
- «Պետք չէ լավ ապրել, ուղղակի ապրիր…» ~ Անմահ Թաքերը, Նատալի Բեբիթ
- «Նույնիսկ ամենամութ գիշերը կավարտվի, և արևը նորից կծագի…» ~ Թշվառները, Վիկտոր Հյուգո
- «Հույս ունենալ նշանակում է թևեր ունենալ…» ~ Փիթեր Փեն, Ջեյմս Մեթյու Բարրի
- «Իմացի՛ր, ես անվախ եմ, հետևաբար՝ հզոր եմ…» ~ Ֆրանկենշթեյն, Մերի Շելլի
- «Չեմ վախենում փոթորիկներից, քանի որ գիտեմ ինչպես նավարկել…» ~ Փոքրիկ կանայք, Լուիզա Մեյ Օլքոթ
- «Դու խելագար ես, միանգամայն ցնդած: Բայց մի գաղտնիք բացեմ. բոլոր լավ մարդիկ էլ խելագար են…» ~ Ալիսան հրաշքների աշխարհում, Լուիս Քերոլ
- «Մեր ընտրություններն են ցույց տալիս, թե ով ենք մենք իրականում, այլ ոչ թե մեր կարողությունները…» ~ Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը, Ջոան Ռոուլինգ
- «Ինչ-որ բանի համար սահմանում մտածել նշանակում է սահմանափակել այն ու դրա կարողությունները…» ~ Դորիան Գրեյի դիմանկարը, Օսկար Ուայլդ
- «Եթե մարդիկ անձրև լինեին, ես մաղող անձրև կլինեի, իսկ նա՝ փոթորիկ…» ~ Ալյասկայի որոնումներում, Ջոն Գրին
- «Վատ մարդիկ չկան, կան ուղղակի մարդիկ, որոնք երբեմն վատ բաներ են անում…» ~ Վերջը մենք ենք դնում, Քոլին Հուվեր
- «Սերը կորցրածդ երկրորդ կեսին գտնելու ցանկությունն է…» ~ Կեցության անտանելի թեթևությունը, Միլան Կունդերա
- «Չգիտեմ՝ ինչից են պատրաստված հոգիները, բայց իմն ու նրանը նույնն են…» ~ Մոլեգին հողմերի դարավանդ, Էմիլի Բրոնտե
- «Կյանքում և՛ մթություն, և՛ լույս կա, և դու այդ լույսերից մեկն ես՝ ամենա-լույսը…» ~ Դրակուլա, Բրեմ Սթրոքեր
- «Այն պահին, երբ կցանկանաս քննադատել ինչ-որ մեկին, հիշիր՝ ոչ բոլորին է բախտ վիճակվել ունենալ քո ունեցած հնարավորությունները…» ~ Մեծն Գեթսբին, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ