Աշխարհի ամենաբարի ՓԻԼԻՍՈՓԱՆ. ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ [մտքեր]…
- Ամեն մարդ իր աստղերն ունի:
- Պետք է մի քանի թրթուրների հանդուրժել՝ թիթեռների հետ ծանոթանալու համար:
- Եթե միշտ միայն ուղիղ գնաս, հեռուն չես հասնի:
- Գոյություն ունի այսպիսի կանոն՝ առավոտյան արթնանալուց, լվացվելուց, քեզ կարգի բերելուց հետո կարգի բեր նաև քո մոլորակը:
- Ահա իմ գաղտնիքը, այն շատ պարզ է՝ սրատես է միայն աչքը: Ամենակարևորն աչքերով չես տեսնի:
- Յուրաքանչյուրից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունն առաջին հերթին խելամիտ պետք է լինի:
- Ես վախենում եմ դառնալ մեծերի նման, որոնց ոչինչ հետաքրքիր չէ, բացի թվերից:
- Երբեք պետք չէ լսել, թե ինչ են ասում ծաղիկները: Պետք է միայն նայել նրանց և շնչել նրանց բույրը:
- Դու ապրում ես քո քայլերում և ոչ թե մարմնում: Դու քո գործողություններն ես:
- Ինքդ քեզ դատիր: Դա ամենադժվար բանն է: Ինքդ քեզ դատելը շատ ավելի բարդ է, քան ուրիշներին: Եթե դու կարողանաս ճիշտ դատել քեզ, նշանակում է՝ դու իրականում իմաստուն ես:
- Եթե ինչ-որ բան հետաքրքրել է, մի նահանջիր, քանի դեռ պատասխանը չես ստացել:
- Երբ տխրում ես, լավ է նայել, թե ինչպես է արևը մայր մտնում:
- Գիտե՞ս՝ ինչո՞ւ է անապատը լավ: Նրա մեջ ինչ-որ տեղ աղբյուրներն են թաքնված:
- Կարող ես ճանաչել միայն այն առարկաները, որոնք ընտելացրել ես:
- Եթե դու մի ծաղիկ ես սիրում՝ միակին, որի նմանը չկա միլիոնավոր աստղերից ոչ մեկի վրա, դա բավական է: Նայում ես աստղերին և դու երջանիկ ես:
- Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են որոնում: Այդ պատճառով էլ նրանք հանգիստ չունեն՝ մեկ այս, մեկ այն կողմ են նետվում: Իզուր: Աչքերը կույր են: Պետք է փնտրել սրտով:
- Դու պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես:
- Երևի աստղերը փայլում են նրա համար, որ ամեն մեկը վաղ թե ուշ գտնի իրենը:
- Բառերը միայն խանգարում են հասկանալ իրար: